ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. «Իմ մեկուսացման պատճառը մյուս ղեկավարների նախանձն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական անսպասելի հայտարարություններով: Առաջին անգամ Էրդողանը հրապարակավ ընդունել է, որ «մեկուսացված է» աշխարհում, սակայն նա չի անհանգստանում դրա համար, քանի որ Էրդողանի կարծիքով իր մեկուսացման պատճառը մյուս ղեկավարների՝ իր հանդեպ տածած նախանձն է: Լատինական Ամերիկա (Մեքսիկա, Կուբա, Կոլումբիա) կատարած այցից հետո Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ինքն աշխարհի դժվարին հարցերի մասին խոսելու քաջություն ունի, և անկեղծ լինելու պատճառով էլ դառնում է քննադատության թիրախ, սակայն  հասարակ մարդիկ աջակցում են իրեն»: «Ես չեմ անհանգստանում աշխարհի աչքում միայնակ երևալու համար», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը: 

 Թուրքիայի նախագահն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: «Ես շատ լավ հարաբերություններ ունեի Օբամայի հետ, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության: Մենք անգամ որպես ընտանիք հյուրընկալվել ենք Սպիտակ Տանը: Մենք տետատետ հանդիպումներ էինք ունենում: Հետո ամեն ինչ սկսեց այլ կերպ զարգանալ, ինչը ես չեմ կարող հասկանալ», - ասել է Էրդողանը: Նա քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը որպես  առաջնահերթություն չդիտարկելու համար. «Նրանք դեռ ցանկանում են շարունակել Ասադի հետ»:

Էրդողանը խոսել է նաև Մեքսիկա կատարած իր այցի մասին՝ նշելով, որ «Մեքսիկայի նախագահ Պենյա Նիետոն ԱՄՆ-ի օգնությամբ է եկել իշխանության»: Էրդողանը նշել է, որ Նիետոն աջակցել է ՄԱԿ-ի ԱԽ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, որի մասին Թուրքիան հաճախ է խոսում: Էրդողանի կարծիքով «ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է 5-ից ավել մշտական անդամներ ունենա, և միաբևեռ աշխարհակարգից խուսափելու համար մուսուլմանական երկրները պետք է ներկայացված լինեն ԱԽ-ում»:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալին և դրան հաջորդած իրադարձություններին՝ Էրդողանը կրկին խոսել է «զուգահեռ պետության» և օտարերկրյա ուժերի մասին, որոնք ցանկանում են տապալել թուրքական կառավարությունը:

Հատկանշական է, որ Կուբայում էրդողանն իր հիացմունքն է արտահայտել նախագահական նստավայրի կապակցությամբ՝ նշելով, որ այն հավանաբար ավելի թանկ է, քան իր նստավայրը, որի կառուցման համար Էրդողանը վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկվում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: