Սիրիական հակամարտությունը շարունակում է զարգանալ նոր թափով
Սիրիական հակամարտությունը դեռևս ոչ միայն հանդարտվելու միտում չունի, այլ նաև շարունակում է զարգանալ նոր թափով: Վերջին շրջանում ակտիվացել են Սիրիայի կառավարական զորքերի և տարբեր զինված խմբավորումների միջև շարունակվող ռազմական գործողությունները: «Ջեյշ Ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ակտիվորեն ռմբակոծում են մայրաքաղաք Դամասկոսն ու դրա մերձակայքը՝ նյութական և մարդկային զգալի կորուստներ պատճառելով: Միաժամանակ Սիրիայի հյուսիսային Քոբանի (Այն Ալ-Արաբ) քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերը շարունակում են առաջ ընթանալ՝ ահաբեկիչներից մաքրելով շրջակա գյուղերը: Հիշեցնենք, որ 4 ամիս տևած ռազմական գործողություններից հետո հունվարի վերջին քրդական ջոկատներին հաջողվեց իրենց վերահսկողությունը հաստատել քրդաբնակ այս քաղաքի վրա, որը, տեղակայված լինելով թուրք-սիրիական սահմանի մոտ, կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքի գրեթե 90%-ն ավերվել է:
2015 թվականի սկզբից Սիրիայում սկսվել է քիմիական զենք արտադրող կառույցների ոչնչացումը: Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի սկզբին հաստատեցին նման 12 ստորգետնյա կառույցներից առաջինի ոչնչացման մասին:
Տարբեր ձևաչափերով շարունակվում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: Հունվարի 29-ին Մոսկվայում ավարտվեցին 4 օր տևած միջսիրիական խորհրդակցությունները, որոնց մասնակցեցին Սիրիայի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր խմբավորումների ավելի քան 30 ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բանակցությունների ընթացքում ընդհանուր հարթակ է մշակվել: Սա Ժնևի երկխոսությունից հետո միջսիրիական բանակցությունները վերսկսելու առաջին փորձն էր, թեև մոսկովյան խորհրդակցություններին չի մասնակցել Ստամբուլում գործող Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է արևմտյան պետությունների և Ծոցի միապետությունների աջակցությունը:
Շարունակվում են Բաշար Ասադի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրայի պարբերական հանդիպումները: Ինչպես հայտնում է սիրիական տեղեկատվական SANA գործակալությունը, փետրվարի 11-ին Դամասկոսում տեղի ունեցած հերթական հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Հալեպում ռազմական գործողությունների «սառեցման» մասին Դե Միստուրայի առաջարկը: Ասադը նշել է, որ պատրաստ է աջակցել սիրիական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ցանկացած նախաձեռնության: Իր հերթին՝ Դե Միստուրան տեղեկացրել է, որ զեկույց է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար և մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի ԱԽ-ի փետրվարի 17-ի նիստին, որը նվիրված է լինելու Սիրիային: Նա նաև նշել է, որ Բաշար Ասադը հակամարտության կարգավորման մի մասն է, և նրա հետ բանակցությունները պետք է շարունակվեն:
Սիրիայի նախագահն այս տարի 2 ընդարձակ հարցազրույց տվեց The Foreign Affairs-ին և BBC-ին՝ ներկայացնելով իր տեսլականը սիրիական պատերազմի ընթացքի և կարգավորման հեռանկարների մասին: «Ինչպե՞ս եք պատկերացնում պատերազմի ավարտը» հարցին Ասադը պատասխանեց. «Աշխարհում բոլոր պատերազմներն ավարտվել են քաղաքական լուծման ճանապարհով, քանի որ պատերազմը ոչ թե լուծում է, այլ քաղաքականության գործիքներից մեկը»: Նրա կարծիքով ընդդիմությունն անպայման պետք է ազգային լինի, հակառակ պարագայում այն ոչ թե ընդդիմություն է, այլ օտար երկրի խամաճիկ: «Սիրիան Մերձավոր Արևելքի սիրտն է: Իսկ եթե Մերձավոր Արևելքն անառողջ է, ապա ողջ աշխարհը անկայուն կդառնա», - Սիրիայի նախագահի խոսքերը մեջբերում է InoPressa-ն:
BBC-ին տված հարցազրույցում Ասադը նշեց, որ դեմ չէ «Իսլամական պետության» դեմ պայքարում այլ երկրների հետ համագործակցությանը՝ միաժամանակ բացառելով Սիրիայի մասնակցությունը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում, քանի որ ըստ նրա՝ «Սիրիան չի կարող միություն կազմել այն երկրների հետ, ովքեր աջակցում են ահաբեկչությանը»:
Հաշվի առնելով վերոնշյալ հայտարարությունները՝ կարելի է ակնկալել, որ սիրիական իշխանությունները բավական կտրուկ կարձագանքեն ԻՊ-ի դեմ «սահմանափակ ցամաքային գործողություններ» իրականացնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Կոնգրեսին ներկայացված Օբամայի նոր բանաձևը բավական «ճկուն է» և ենթադրում է արտերկրում ահաբեկիչների դեմ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կիրառում: Իրաքյան իշխանություններն արդեն հայտարարել են, որ «զինծառայողների պակաս չունեն» և ցամաքային ուժեր ներգրավելու մասին չեն խնդրել հակաահաբեկչական կոալիցիայի պետություններից և ոչ մեկին:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
