ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Բուդապեշտում է. ՌԴ-ն կշարունակի գազ մատակարարել Հունգարիային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Բուդապեշտ, որտեղ նա կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, «Հունգարիան Ռուսաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է»` հատկապես հաշվի առնելով Ռուսաստան-Եվրոպա լարված հարաբերությունները: Փաստորեն, դիտարկելով Պուտինի այցը այս համատեքստում, կարելի է ասել, որ ՌԴ նախագահը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ Ռուսաստանը այդքան էլ մեկուսացված չէ: Հիշեցնենք, որ Բուդապեշտը անցյալ տարի դեմ էր արտահայտվել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին` ասելով, որ դրանք ավելի շատ վնասում են Եվրոպային, քան Ռուսաստանին

Ինչ վերաբերում է այցի օրակարգին, ապա արդեն հայտարարվել է, որ կողմերը քննարկելու են բանկային համակարգի, մեքենաշինության և զբոսաշրջության հետ առնչվող հարցեր: Սակայն Պուտինի այցի հիմնական նպատակը Հունգարիայի հետ գազի մասին  նոր պայմանագիր կնքելն է: Նշենք, որ ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը: Գործող պայմանագիրը, որը կնքվել էր 1996թ, ապահովում է Հունգարիայի  գազի պահանջարկի 90 տոկոսը: Սակայն ՌԴ նախագահի այցի նախօրեին Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել է, որ չի պատրաստվում Ռուսաստանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել` բացատրելով, որ գազի գինը հաջորդ երկու-երեք տարվա ընթացքում կարող է կտրուկ փոխվել: Անդրադառնալով գազի նոր պայմանագրին` Political Capital կենտրոնի վերլուծաբան Պիտեր Կրեկոն նշել է. «Հարցը կայանում է նրանում, թե Պուտինը ինչ քաղաքական գին կպահաջի: Նա ցանկանում է ճնշում գործադրել ԵՄ ամենաթույլ օղակների վրա Եվրոպայի միասնությունը խախտելու նպատակով»:

Նշենք, որ կողմերը պետք է քննարկեն նաև նախորդ տարվա հունվարին Մոսկվայում կնքված համաձայնագիրը: Այն նախատեսում է, որ Մոսկվան  Բուդապեշտին 10մլդ եվրո վարկ է տրամադրելու «Պակշ» ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: