ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրադադարի ռեժիմն Ուկրաինայում չի պահպանվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսային զրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման միջոցառումների կոմպլեքսի իրականացման ընթացքը: Կրեմլի մամլո ծառայությունը հայտնում է, որ կողմերը մասնավորապես անդրադարձել են հրադադարի ռեժիմի հաստատման, ծանր զինատեսակների հետ քաշման և Դեբալցևոյում տիրող իրավիճակի հետ առնչվող հարցերին:  Երեք առաջնորդները նաև կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ խաղաղապահ առաքելության դերի վերաբերյալ:

Ավելի վաղ հրադադարի հաստատման   արդյունքներն Ուկրաինայի նախագահը քննարկել էր Ֆրանսիայի իր պաշտոնակցի և Գերմանիայի կանցլերի հետ: Կողմերը մտահոգություն էին հայտնել Դոնբասսում և հատկապես Դեբալցևոյում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ: ԱՄՆ -ի պետքարտուղարությունը ևս լուրջ անհանգստություն է հայտնել այս կապակցությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Փսակին: Վերջինս կոչ է արել Ռուսաստանին և զինյալներին դադարեցնել մարտական գործողությունները, չխախտել Մինսկում ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները և կապ հաստատել ԵԱՀԿ առաքելության հետ:

Նշենք, որ Ուկրաինայի արևեքում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները արգելում են դիտորդական առաքելության մուտքը Դեբալցևո: Սակայն ԴԺՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Էդուրդ Բասուրինը հերքել է այս հայտարարությունը` այն որակելով որպես պրովոկացիա: Բասուրինը  լրագրողներին հայտնել է, որ իրավիճակը Դոնբասսում ընդհանուր առմամբ կայուն է: ԴԺՀ պաշտպանության նախարարությունում հայտնել են նաև, որ պատրաստ են զենքի հետքաշմանը այն վայրերից, որտեղ հրադադարի ռեժիմը ամբողջությամբ պահպանվում է:

Նշենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը տեղեկացնում է Սեվերոդոնեցկում և Դոնեցկում շարունակվող մարտական գործողությունների մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: