ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը պետք է սովորի հանդուրժել Պուտինին. ՄԻ6-ի նախկին ղեկավար

ՄԻ6-ի նախկին ղեկավար, սըր Ջոն Սոուերսը նախազգուշացրել է ուկրաինական ճգնաժամի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ գործադրված ճնշման ավելացումը թույլ չտալ: Նա նաև շեշտել է, որ Կրեմլի իշխանության ցանկացած փոփոխություն «կարող է իրավիճակն առավել բարդացնել»:

Արևմուքտը պետք է սովորի հանդուրժել Պուտինին, որքան էլ տհաճ դա լինի, Սոուերսն ասել է Լոնդոնի Արքայական քոլեջում ունեցած իր զեկույցի ժամանակ: Պուտինին հրահրելը, նրա կարծիքով, կխորացնի Եվրոպային սպառնացող անվտանգության ճգնաժամը:

«Ուկրաինական ճգնաժամն այլևս միայն Ուկրաինային չի վերաբերվում,- ասել է Սոուերսը,-  Այն վերածվել է Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև շատ ավելի լայնամասշտաբ և ավելի վտանգավոր ճգնաժամի, որը վերաբերվում է եվրոպական արժեքներին և կարգին»:

Սոուերսի գնահատմամբ, «Արևմուտքը կարող է Մոսկվային ավելի կոշտ պատասխան տալ, օրինակ Ուկրաինային ինքնապաշտպանության համար զենք մատակարարելով կամ պատժամիջոցները խստացնելով, սակայն ինչպիսի՞ն կլինի Պուտինի արձագանքը դրան»:

Սոուերսը նաև նշել է, որ հանդարտության վերականգնման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի փորձերը պետք է ունենան Արևմուտքի աջակցությունը: «Հենց որ հանդարտվենք, պուտինյան Ռուսաստանի հետ գործելու նոր մոտեցման ձևավորման կարիք կառաջանա»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: