ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական լիրան  ռեկորդային անկումն է գրանցել դոլարի նկատմամբ, միաժամանակ պահպանվում են հետագա անկման միտումները: Այն դոլարի նկատմամբ իջել է 5 տոկոսով, մեկ դոլարն արժե 2.5149 լիրա:

Նխորդ տարնիների ընթացքում լիրայի արժեզրկումը բացատրվում էր կառավարության շարքերում կոռուպցիայի առկայությամբ և ԱՄՆ Դաշնային Ռեզերվային բանկի քաղաքականությամբ, որոնք խոցեցին պետական պարտատոմսերի գնման ծրագրը:

Որոշ տնտեսագետների կարծիքով այլևս էական պատճառ չկա լիրայի թուլացման համար: Այն կառավարության և կենտրոնական բանկի միջև անհամաձայնությունից  էլ ցածր է սահել:

Մյուս կողմից, քանի որ Թուրքին ամենաշատն է շահում նավթի ցածր գներից, ապա լիրայի արժեզրկումն անհասկանալի է  դառնում:

Միաժամանակ հայտնի է, որ այս տարի Թուրքիայի նախագահ Էրդողանը ստիպել է տնտեսական դաշտում քաղաքականություն իրականացնողներին իջեցնել տոկոսադրույքները՝ պնդելով, որ դրամավարկային քաղաքականությունը գնաճ է առաջացնում: Մյուս կողմից Քանակական թուլացումները Ֆեդերալ Ռեզերվային բանկի կողմից օգնություն էր շուկային, քանի որ Ամերիկյան ինվեստորները ներդրումներ են կատարում օտարերկրյա նմանատիպ շուկաներում, բարձր եկամտաբերություն ապահովելու համար (աղբյուրը՝ bloomberg.com):

Պետք է նշել, որ լիրայի արժեզրկումը շահավետ է հայ գործարարների համար, որոնք ապրանքներ են ներմուծում Թուրքիայից: Քանի որ հայկական կողմը Թուրքիայի հետ ապրանքերի առք ու վաճառքի հարցում հիմնականում դոլարը վեր է ածում լիրայի, սա նշանակում է՝ դոլարը լիրայի փոխանակելու դեպքում ավելի մեծ քանակությամբ լիրա ձեռք կբերի:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: