ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի նոր նախագահ. Պ. Պավլոպուլոս

Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի ընտրեց երկրի նոր նախագահին: Խորհրդարանի վստահությանն արժանացավ ներքին գործերի նախկին նախարար, պահպանողական հայացքների կրող և եվրոպամետ Պրոկոպիս Պավլոպուլոսը:  Նա առաջադրվել էր իշխող Սիրիզա և «Անկախ հույներ» կուսակցությունների կողմից: Նրա թեկնածությունը պաշտպանել էր նաև «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որի կողմից նա բազմիցս առաջադրվել է որպես պատգամավոր:

Ընտրության ընթացքում Պավլոպուլոսի թեկնածությունը ստացավ 233 կողմ ձայն, և առաջին փուլի արդյունքում ընտրությունը կայացավ:

Չնայած, որ Հունաստանում նախագահի պաշտոնը ներկայացուցչական բնույթ է կրում, 2014թ.-ի դեկտեմբերին խորհրդարանականները չկարողացան համաձայնության գալ թեկնածուի ընտրության հարցում, ինչն էլ հանգեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Վարչապետ Ցիպրասի խոսքերով, Պավլոպուլոսն ունի «դեմոկրատական հոտառություն» և մեծ ժողովրդականություն է վայելում, «ինչպես հանրության շրջանում, այնպես էլ խորհրդարանում»:

 

Տեղեկանք

65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսը մասնագիտությամբ իրավաբան է: 1977-ին Փարիզի Սորբոնի համալսարանի կողմից ստացել է հանրային իրավունքի ոլորտում դոկտորի աստիճան: Նա տարիներ շարունակ զբաղվել է գիտական գործունեությամբ և մի շարք գրքերի հեղինակ է: «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրվելով՝ 1996թ. ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, այնուհետև վերընտրվել է 2000, 2004, 2007, 2009 և 2012 թվականներին:

Պավլոպուլոսը համարվում է երկրի նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսի վստահված անձանցից: Նրա կառավարման տարիներին 2004-2009թթ. Պավլոպուլոսը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նրանք այնքան մտերիմ էին, որ նորընտիր նախագահը հայտարարում էր, որ կլքի քաղաքականությունը՝ Կարամանլիսի՝ պաշտոնից հեռանալու պարագայում: Այնուամենայնիվ, հակառակ իր խոստումանը, նա մնաց խորհրդարանում մինչ 2015թ.:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: