ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունգարիան կխնայի 3 միլիարդ եվրո Պուտինի շնորհիվ

Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ Հունգարիան կխնայի երեք միլիարդ եվրո, որը երկիրը մինչ 2015-ի ավարտը օգտագործվելիք գազի համար պետք է վճարեր Գազպրոմին: Այս մասին ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Րիա Նովոստին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որոնցից մեկի համաձայն Բուդապեշտը հնարավորություն կունենա ստանալ 1996 թվականին կնքված պամաձայնագրով նախատեսված գազի չօգտագործված քանակը:

Օրբանը նաև հայտնել է, որ Հունգարիայի կառավարությունը խոստացել է չվերավաճառել գազ Ուկրաինային: Բացի այդ, Բուդապեշտը  մտադիր չէ սատարել էներգամիություն ստեղծելու ԵՄ նախաձեռնությունը, որով երկրները ստիպված կլինեն ԵՄ հետ համաձայնեցնել գազային պայմանագրերի ստորագրումը: 

Կառավարության ղեկավարն ասել է, որ Հունգարիան ռուսական գազը գնում է խորանարդ մետրի դիմաց վճարելով 260 դոլլար և այդ գինն ընդունելի է երկրի համար:

Ավելի վաղ, Օրբանը հայտատրարել էր, որ Հունգարիան հետաքրքրված է  ռուսական գազի տեղափոխման ծրագրով, անգամ «Հարավային հոսքի» շրջանակներից դուրս: Նրա խոսքով, «ինչ էլ որ փոխարինելու լինի «Հարավային հոսքին», կառավարությունը կաշխատի փոխգործակցության ուղիներ գտնել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: