ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է պայմանավորված գնաճը ՀՀ-ում

2015թ. հունվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 2.5% գնաճ: Այս մասին է հայտարարում Հայաստանի պետական վիճակագրական ծառայությունը: Գնաճը պայմանավորված է հատկապես պարենային ապրանքների թանկացումներով, որը 2015թ. հունվարի տվյալներով կազմել է 4.5%: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների և ծառայությունների ցուցանիշներին, այստեղ գնաճը կազմել է միայն 0.5%: Աղյուսակ 1-ը ներկայացնում է 2015 թ. հունվար ամսվա գների ինդեքսը 2014 և 2010 թվականների նկատմամբ[1]:

 

Աղյուսակ 1. ՀՀ սպառողական գների ինդեքսը 2015 թ. հունվարի դրությամբ

 

Սպառողական գների ինդեքս

2015թ. հունվար

2014թ. դեկտեմբերի նկատմամբ

2014թ. հունվարի նկատմամբ

2010թ. նկատմամբ 

Ընդամենը

102.5

104.3

127.4

Սպառողական ապրանքներ

103.4

104.7

130.2

Պարենային ապրանքներ

104.5

105.4

135.1

Ոգելից խմիչք, ծխախոտ

100.3

104.7

122.4

Ոչ պարենային ապրանքներ

100.5

102.4

117.4

Ծառայություններ

100.5

103.2

121.0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական ծառայություն)

Ինչպես վերը նշված տվյալներն են հուշում, 2015թ. հունվարին ընդհանուր առմամբ գները աճել են 4.3%-ով նախորդ տարվա նկատմամբ, 2.5%-ով 2014թ. դեկտեմբերի և 27.4%-ով 2010թ.-ի նկատմամբ: Սպառողական և պարենային ապրանքները 3.4% և 4.5% համապատասխանաբար բարձրացել են 2014թ.-ի դեկտեմբերից հետո, իսկ 2010 թ.-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 30.2% և 35.2%: Նախորդ տարվա ընթացքում սպառողական և պարենային ապրանքների գները աճել են 1.3% և 0.9%-ով: Ինչ վերաբերում է ոգելից խմիչքին, ծխախոտին, ոչ պարենային ապրանքներին և ծառայություններին, ապա 2014թ.-ի ընթացքում գները բարձրացել են համապատասխանաբար 4.4%, 1.9% և 2.7%-ով:

Քանի որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների հետ, ապա ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել այս երկրներում սպառողական գների ինդեքսների փոփոխությունները: Աղյուսակ 2-ը պատկերում է համապատասխան ցուցանիշները:

 

Աղյուսակ 2. Սպառողական գների ինդեքսը աշխարհի որոշ երկրների համար

  

Երկրներ

2012 թ.-ի դեկտեմբերը 2011թ.-ի դեկտեմբերի նկատմամբ

2014 թ.-ի դեկտեմբերը 2013թ.-ի դեկտեմբերի նկատմամբ

Եվրամիության երկրներ (ԵՄ27)

101.0

99.9

Հայաստան

105.6

104.6

Ռուսաստան

106.5

111.4

Բելառուս

116.5

116.2

Ուկրաինա

100.5

124.9

Ղազախստան

104.8

107.4

Ղրղըզստան

104.0

110.5

Մոլդովա

105.2

104.7

Տաջիկստան

103.7

...

Վրաստան

102.4

...

Կանադա

101.2

101.5

Նորվեգիա

101.8

102.0

Բրազիլիա

105.9

106.4

ԱՄՆ

101.5

100.8

Թուրքիա

107.4

108.2

Շվեյցարիա

100.3

99.1

(աղբյուրը՝ Եվրոստատ)

 

Աղյուսակը 2-ը արտացոլում է Եվրամիության, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Թուրքիայի և աշխարհի այլ երկրների սպառողական ինդեքսները: Հետաքրքրական է, որ այս երկրների ցանկում 2012-2011 թթ. համեմատությամբ ամենաքիչ գնաճն ունեցել է Ուկրաինան՝ ընդամենը 0.5%, սակայն 2014-2013 թթ. համեմատությամբ այն գերազանցում է բոլորին՝ ունենալով գրեթե 25% գնաճ: Հայաստանում նկատվում է հակառակ պատկերը. այստեղ մեկ միավորի չափով գները նվազել են նշված ժամանակահատվածների միջև (5.6%-ից իջել է 4.6%-ի):

ԱՊՀ երկրներից բավական բարձր ինդեքս ունեն Ռուսաստանը և Բելառուսը համապատասխանաբար 11.4% և 16.2% գնաճով:

Կանադայում, Նորվեգիայում և Բրազիլիայում նույնպես նկատվում է գնաճ 1.5%-ից մինչև 6.4%: Սակայն ԱՄՆ-ն գրանցել է 0.7 միավորի գների անկում այս երկու ժամանակաշրջանների միջև, սակայն 2014թ.-ին գները 0.8%-ով բարձրացել են 1013թ.-ի համեմատ:

Թուրքիան անընդմեջ սպառողական գների աճ է գրանցել. այն 2014թ.-ին 2013թ.-ի համեմատությամբ 8.2%-ով բարձրացել է, ինչպես նաև 7.4% գնաճ է եղել 2011-2012 թթ.-ի ընթացքում:

Շվեյցարիան և ԵՄ 27 երկրները նշված ժամանակաշրջանում գրանցել են գների անկում: 2014թ.-ին Շվեյցարիան ունեցել է 0.9%-ի գների անկում 2013թ.-ի նկատմամբ, իսկ ԵՄ 27 երկրները` 1.2% գների անկում:

Վերադառնալով Հայաստանին պետք է նշել, որ գների թանկացումները ուղղակիորեն կապված են ներմուծող երկրների գնաճից: Հայաստանի տնտեսական գործընկեր երկրներում գրանցվել է բարձր գնաճ, ինչը երևում է աղյուսակ 2-ից, ինչպես օրինակ ԱՊՀ երկրներում:  



[1] Սպառողական գների ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տոկոսով են գները աճել նախորդ ժամանակահատվածի համեմատ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: