ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ համակարգին

Թուրքիայի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը, որի ստեղծման շուրջ Թուրքիան բանակցություններ է վարում չինական ընկերության հետ, չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազը:

Միաժամանակ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ Ջելլելեթին Յավուզը TodaysZaman-ի թղթակցին հայտնել է, որ չինական առաջարկը եղել է լավագույնը 2013թ անցկացված մրցույթի ժամանակ, քանի որ կազմակերպությունը համաձայնել է Թուրքիա տեղափոխել մեծ թվով տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա հակահրթիռային պաշտպանության համակարգի հիմնական մասը ձևավորել հենց Թուրքիայում: Պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ մոտ 4մլդ դոլար արժողությամբ այս ծրագիրը իրականցվելու է արտաքին ֆինանսավորմամբ:

Սակայն պաշտպանության նախարարի փոխանցմամբ Անկարան այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չի կայացրել և շարունակում է բանակցությունները չինական կողմի հետ: Միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում նաև ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ:

Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ վերջին շրջանում Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում նկատվող լարվածության պայմաններում համագործակցությունը Չինաստանի հետ կարող է դիտարվել որպես Թուրքիայի կողմից այլընտրանքի որոնման փորձ: Արդեն  ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիայի համագործակցությունը Չինաստանի հետ կարող է բավականին խնդրահարույց լինել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: