ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պատրվակ է գտել Սիրիա ներխուժելու համար. Սիրիայի ԱԳՆ

Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ «Թուրքիան ոչ միայն աջակցում է իր գործակալներին՝ «Իսլամական պետությանը» և «Ջաբհաթ Ան-Նուսրային», այլ նաև փետրվարի 22-ին կոպիտ սադրանքի է դիմել Սիրիայի դեմ»: Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, ագրեսիայի նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Ստամբուլում Սիրիայի հյուպատոսին Սուլեյման շահի դամբարանը տեղափոխելու մտադրության մասին, սակայն չի սպասել սիրիական կողմից համաձայնությանը, ինչպես որ նախատեսվում է 1921 թվականի Թուրքիայի և ֆրանսիական օկուպացիոն ուժերի միջև կնքված համաձայնագրով»: Սիրիային ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ թուրքական մտադրությունների անկեղծությունը կասկասի տեղիք է տալիս, քանի որ դամբարանը տեղակայված է Ռաքքա նահանգում, որը վերահսկվում է ԻՊ-ի զինյալների կողմից: Վերջիններս շարունակ ավերում են շրջանի մզկիթները, եկեղեցիներն ու դամբարանները, սակայն  Սուլեյման շահի դամբարանը մինչ այժմ որևէ հարձակման չի ենթարկվել իսլամիստների կողմից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի և այս ահաբեկչական կազմակերպության միջև առկա սերտ կապը: Իր հերթին, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվի այս ագրեսիվ քայլի համար, և Սիրիան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ ձևով պատասխանել այդ ագրեսիային և պաշտպանել իր տարածքները։

Հիշեցնենք, որ Թուրքիան տարհանել է Սուլեյման Շահի դամբարանը ու պատվո պահակախմբի անձնակազմը Սիրիայի հյուսիսում տեղակայված Էշմե քաղաք, որը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ: Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սուլեյման Շահի դամբարանի և պահակախմբի տարհանման գործողությունն ավարտվել է 2015 թվականի փետրվարի 22-ին: Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում շարունակվող բախումներն ու իրավիճակի անկայունացումը լրջորեն սպառնում էին Սուլեյման շահի դամբարանի անվտանգությանը, որը գտնվում էր թուրք-սիրիական սահմանից 37 կիլոմետր հեռավորության վրա սիրիական Մյունբիչ շրջանի Քարաթոզաք գյուղում, և մտնում էր Թուրքիայի զինված ուժերի Պատվո ոստիկանության կազմի մեջ:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վերոնշյալ հողատարածքը միջազգային պայմանագրերի համաձայն պատկանում է Թուրքիային: «Դամբարանը և Ջաբեր ամրոցին հարակից շենքերը կառուցման օրվանից մինչ այժմ մի շարք ավերածություններ և տարհանումներ են վերապրել: Վերջին անգամ ամբարտակի կառուցման պատճառով 1975 թվականին դրանք տարհանվել են ներկա վայրը», - շեշտվում է հայտարարության մեջ: «Իրավիճակի համապատասխան վերլուծության արդյունքում Սուլեյման Շահի Դամբարանը և պատվո պահակախումբը տարհանվել է նույնքան տարածք ունեցող հողակտոր սիրիական Էսմե գյուղում, որը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ», - նշվում է հայտարարության մեջ:

«Շահ Ֆըրաթ» գործողության հետ կապված մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Սիրիայում գործողությանը ներգրավվել են 39 տանկեր, 57 զրահապատ տրանսպորտային միջոցներ, 100 ավտոմեքենաներ և 572 մարդ»: «Գործողությունը բացառապես հաջող է իրականացվել: Միջազգային իրավունքի տեսանկյունից մեր իրավունքները չեն ոտնահարվել: Որպես հոգևոր արժեք՝ դամբարանը պաշտպանության տակ է վերցվել կրկին սիրիական տարածքում: Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել», - ասել է Դավութօղլուն:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահն անձամբ է հետևել գործողության ընթացքին: Մեկնաբանելով «Շահ Ֆըրաթ» գործողությունը՝ նա հայտարարել է. «Սուլեյման շահի դամբարանը և պատվո ոստիկանությունը, որոնց տեղակայման վայրը նախկինում 2 անգամ փոխվել է, նոր վայրում կշարունակեն ծածանել թուրքական դրոշը և պահպանել մեր նախնիների հիշատակը»:

Դամբարանը համարվում է թուրքական էքսկլավ Սիրիայի տարածքում, որը հսկվում է թուրք զինծառայողների կողմից: Սիրիական հակամարտության ողջ ընթացքում թուրքական ընդդիմությունը զգուշացնում էր, որ կառավարությունը կարող է արկածախնդրության դիմել և Սուլեյման շահի դամբարանի շատպանության պատրվակի ներքո զորքեր մտցնել հարևան Սիրիա: 2014 մարտին տեղեկատվության արտահոսքի արդյունքում պարզ դարձավ, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով դիտարկում է Սիրիա ներխուժելու ծրագիրը և դրա համար հարմար պատրվակ է փնտրում: Հնարավոր տարբերակների շարքում առաջարկվում էր նաև Սուլեյման շահի դամբարանի տարբերակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: