ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը կարող է լքել վեցնյակի հետ բանակցությունները…

«Իրանը կարող է լքել վեցնյակի հետ բանակցությունները, եթե բանակցության որևէ կողմ, բանակցություններից բացի այլ միջոցներով, շարունակի Իրանի Իսլամական Հանրապետությանը թելադրել իր կամքը»,- նման տեսակետ է հայտնել Իրանի իրավական և միջազգային հարաբերությունների հարցերով  արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Սեյյեդ Աբբաս Արաքչին, հաղորդում է Press TV-ը:

Իրանի պաշտոնյայի նման հայտարարությունն ըստ էության՝ պատասխան էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից  նախկինում արված հայտարարությանը, համաձայն որի՝ Վաշինգտոնը չի ցանկանում հերթական անգամ երկարաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը:

Այդուամենայնիվ, ինչպես հաղորդում է նույն աղբյուրը, Աբբաս Արաքչին Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած երկկողմ բանակցությունները  «օգտակար և կառուցողական» է անվանել և հավելել, որ բանակցություններում հետագա ջանքերը պետք է ուղղված լինեն՝ հասնելու այնպիսի որոշման, որը  կբավարարի բանակցության բոլոր կողմերին:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ  փուլը նախատեսվում է փետրվար ամսվա վերջին: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին, մեկնել էր Ժնև, որտեղ տեղի են ունեցել իր և Իրանի արտգործնախարար՝  Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջև երկօրյա բանակցությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: