ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի բարեփոխումների առաջարկը դրական է գնահատվել

Հունաստան իր բարեփոխումների առաջարկը ճիշտ ժամանակին ուղղարկել է Եվրոպական հանձնաժողով, որպեսզի վերջնական հաստատում ստանա 4 ամսով հակաճգնաժամային ծրագրը երակարձգելու հարցում,  այս մասին է հաղորդում Եվրահանձնաժողովի մամուլի գրասենյակը: Հանձնաժողովը բավարար է գնահատել հունական կառավարության կողմից նշված քայլերը՝ հարկային պարտականություների կատարման և կորուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ: Եվրահանձնաժողովը կարևորել է նաև այն փաստը, որ բարեփոխումների առաջարկը հունական կողմը ճիշտ ժամանակին է ուղարկել: Հանձնաժողովն այնտեղ նշված քայլերը բավական կառուցողական է համարել` այն որակելով որպես «բավականին ամբողջական»: Բացթողում են համարվում միայն աշխատավարձերի թվի և նվազագույն աշխատավրձի թվի աստիճանական բարձրացման մասին կետերը, որոնք նշված չեն եղել ցուցակում, սակայ Հաձնաժողովը կարևորում է դրանք:

Եվրախմբի ղեկավար Ջերոն Դիջսելբլոմը նշել է, որ ինքը լավատեսական են տրամադրված Աթենքի ուղարկած նամակի հարցում: Արժույթի Միջազգային Հիմնադրամի տնօրենն իր հերթին նշել է, որ Հունաստանի՝ Եվրոգոտուց դուրս գալը   երբեք էլ քննարկման առարկա չի եղել:

Այս ամենից զատ Եվրոպական Ներդրումային բանկը հայտարարել է, որ ինքն իր վրա է վերցնում Հունաստանում մի շարք ֆինասական ծրագրերի իրականացման պարտավորությունը (աղբյուրը՝ irishtimes.com):

Արձագանքերը ցույց են տալիս, որ հունական նոր կառավարությունը աստիճանաբար վստահություն է ձեռք բերում եվրոպացի իր գործընկերների շրջանում: Սա երկուստեք կարևոր համգամանք է խնդրի ադեկվատ կարգավորման համար, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից: Այսպիսով նաեւ Եվրաընտանիքն  աշխարհին քաղաքական և տնտեսական խնդիրները հաղթահարելու օրինակելի մոդել է ցույց տալիս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: