ԱՄՆ շարունակում է տուրք տալ ադրբեջանական կողմի սպառնալինքերին
Երեկ կայացած հերթական մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին, պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչպես վերջինս կմեկնաբանի Ադրբեջան այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Հիշեցնենք, վերջիններս ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից դատապարտվել են ԼՂՀ տարածքում անչափահաս երեխային դաժանաբար սպանելու համար: Հարցին ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը մասնավորապես նշել է.
«Մենք նախկինում նույնպես դեսպան Ուորլիքի և ԱՄՆ այլ պաշտոնական ներկայացուցիչների միջոցով բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը այս հարցում, համաձայն որի՝ մենք կողմ ենք այդ երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն: Մենք՝ ի դեմս Նուլանդի, կոչ ենք արել բանտարկյալներին վերադարձնել Ադրբեջանի իշխանությանը: Նախկինում կողմերը կարողացել են գալ փոխհամաձայնության՝ որպես մարդասիրական ժեստ, բանտարկյալներին վերադարձնելու վերաբերյալ: Նման մարդասիրական ժեստերը նպաստել են կողմերի միջև առկա լարվածության նվազմանը և նրանց միջև վստահության կառուցմանը: Ահա այս ժեստի մասին է խոսել Նուլանդը»:
Թե′ Նուլանդի, թե′ Պսակիի կողմից արված՝ բանտարկյալներին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու վերաբերյալ այս հայտարարությունները, ևս մեկ անգամ վկայում են, որ ԱՄՆ իշխանությունները, սովորության համաձայն, շարունակում են տուրք տալ ադրբեջանական կողմի սպառնալիքներին: Այլապես ինչ մարդասիրական ժեստի մասին կարող է խոսք գնալ, երբ Ադրբեջանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով շարունակում են իրենց բացահայտ հայատյաց հռետորաբանությունը: Չբավարարվելով դրանով՝ ադրբեջանական կողմը շարունակում է ԼՂՀ-Ադրբեջան և ՀՀ-Ադրբեջան սահմաններին բացահայտ սադրանքներ հրահրել՝ կրակ բացելով ոչ միայն հայկական զինված ուժերի, այլ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա: Հետաքրքիր է հիշու՞մ էր ԱՄՆ-ն նման մարդասիրական ժեստի հնարավորության մասին, երբ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը և օրեր շարունակ թույլ չէր տալիս հայկական կողմերին դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի դիերը:
Եթե այս ամեն դեռևս բավական չէ ԱՄՆ իշխանություններին՝ զերծ մնալու նման չհիմնավորված պահանջներ ներկայացնելուց, ապա մնում է նրանց նման կոչերին պատասխանել՝ հղվելով այս թեմայի շուրջ այսօր Tert.am-ին տված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանությանը, որում նա մասնավորապես ասում է.
«Նույն Ադրբեջանին, որը հերոսացնում է Սաֆարովին, չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
