ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբիան խզում է թուրքական կազմակերպությունների հետ գործարքները

Լիբիայի   կառավարությունը պատրաստվում է թուրքական  կազմակերպություններին դուրս մղել երկրից: Վարչապետ Աբդուլլահ ալ- Թանին  մեղադրում է Թուրքիային   հակակառավարական  ուժերին սատարելու մեջ: Լիբիայի նախարարների խորհուրդը որոշել է վերանայել օտարերկրյա կազմակերպություների հետ կնքած  պայմանագրերը և Թուրքիային զրկել Լիբիայում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Թուրքական կազմակերպությունների մի մասը դիմել է միջազգային դատարաններ՝ պահանջելով փոխհատուցում: Վերջին տվյալներով, 2014թ.-ի գործարքներն ընդհանուր արժողությամբ  բավականին ցածր են` համեմատած նախորդ 2 տարիների հետ: Լիբիան և հարևան պետությունները մշտապես եղել են Թուրքիայի համար առաջատար շուկաներ: Թուքիայի կորուստներն այս դեպքում բավականին մեծ կլինեն, նշում է hurriyetdailynews.com-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: