ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին, հայտարարել է ՌԴ ԴՄԾ մաքսային վարչության պետ Վյաչեսլավ Գոլոսկոկովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս պահին Մաքսային օրենսգիրքն արդեն պատրաստ է, այն գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում: Հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին»,-ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ Հայաստանը որպես Մաքսային միության նոր անդամ և Ղրղզստանը, որը մտադիր է անդամակցել միությանը, «արդեն չեն կարողանա ազդեցություն ունենալ փաստաթղթի վրա»:

«Հայաստանն ու Ղրղզստանը միանում են արդեն գործող օրենսդրությանը և չեն կարող շտկումներ կատարել: Փաստաթուղթը մշակել են ՄՄ անդամներ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,-ասել է Գոլոսկոկովը: Ըստ նրա, փաստաթղթում նոր մոտեցումներ կան մաքսային վերահսկողությանը: Օրինակ, նախատեսված է անցում մաքսային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային եղանակի:

«Այդպես տեղի կունենա հայտարարագրերի ավտոմատ գրանցում, իսկ դեռևս շրջաններից շատերում դա ձեռքով է արվում և մոտ 2 ժամ է զբաղեցնում: Էլեկտրոնային գրանցումը 5 վայրկյան է պահանջում: Նոր օրենսգրքի ընդունմամբ մենք պետք է լիովին անցնենք էլեկտրոնային գրանցման: Գործընթացի ավտոմատացման շնորհիվ մաքսային հայտարարագրերի ստուգման համար կպահանջվի ոչ ավելի, քան 10 րոպե»,-ասել է ԴՄԾ մաքսային վարչության պետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: