Դեպի Մարս թռիչքն արդեն մոտ է
Mars One հոլանդական ծրագրի կազմակերպիչներն արդեն 100 աստղագնաց-սիրողների են ընտրել, ովքեր առաջինը կթռչեն Կարմիր մոլորակ և այնտեղ մշտական գաղութ կհաստատեն, հաղորդում է բրիտանական Telegraph-ը: Ծրագրի ղեկավարն է Բաս Լանսդորպը:
Հայտերի ընդունումը սկսվել է 2011-ին, իսկ թեկնածուների խիստ ընտրությունը` 2013թ. ապրիլից: Ուսումնասիրվել է 202 586 հայտ, որոնցից առաջին ընտրությունն անցել է 1058 հոգի: Երկրորդ փուլ անցել է 660 մարդ, իսկ երրորդ` 50 տղամարդ և 50 կին: Նրանք բոլորն արդեն օն-լայն հարցազրույց են անցել ծրագրի գլխավոր սանիտարական բժշկի հետ և ապացուցել կազմակերպիչներին, որ լիովին գիտակցում են ծրագրի պոտենցիալ ռիսկերը, և թիմով աշխատելու պատրաստակամություն են ցուցաբերհայտնել: Նրանք բոլորը գիտեն, որ սա ճամփորդություն է մեկ ուղղությամբ, և իրենցից ոչ ոք չի վերադառնալու Երկիր:
Ընտրված 100 թեկնածուներից 39-ը Հյուսիսային և Հարավային Ամերիկայից են, 31-ը` Եվրոպայից, 16-ը` Ասիայից, 7-ը` Աֆրիկայից և 7-ը Օվկիանոսքից: Հաջորդ փուլում պետք է մնա 40 թեկնածու: Նրանք կմասնակցեն Երկրի վրա կրթական ծրագրին, որի շրջանակներում սահմանված ժամանակահատվածում կապրեն Մարսի վրա ապագա գաղութի երկրային կրկնօրինակում:
2018թ. մայիսին նախատեսվում է դեպի Մարս ուղարկել թեսթային մոդուլ, իսկ առաջին կամավորները Մարս կհասնեն 2023թ. ապրիլի 22-ին: Ժամանակակից շաթլը Կարմիր մոլորակ կիջեցնի անձնակազմի 24 անդամի, ովքեր կհաղթեն մրցույթի վերջնական փուլում, հաղորդում է Lifenews-ը: Mars One ծրագրի կազմակերպիչները մտադիր են Մարսի առաջին գաղութի կյանքը հեռարձակել ռեալիթի-շոու ձևաչափով:
Հիշեցնենք նաև, որ աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկ Դենիս Տիտոյի Inspiration Mars ոչ առևտրային հիմնադրամը պատրաստվում է Մարս ուղարկել երկու հոգու` ամուսինների: Ի տարբերություն հոլանդական ծրագրի, այս արշավախումբը կվերադառնա Երկիր:
Միաժամանակ NASA-ն և ԱՄՆ ՊՆ հեռանկարային հետազոտությունների վարչությունը (DARPA) սկսել են աշխատել Hundred-Year Starship նախագծի վրա, որի նպատակն է ստեղծել մարդկության պատմության մեջ առաջին տիեզերանավը` այլ մոլորակներ վերաբնակներ ուղարկելու համար, հաղորդում է Newsland.com-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
