ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ս. Օհանյան. Լարվածությունը շփման գծում թուլացել է

Լարվածությունը շփման գծում վերջին օրերին թուլացել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանընշելով, որ դա կապված է մի շարք գործոնների, այդ թվում նաև` հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ:

Ըստ նախրարաի, Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը սահմանների ամրացման ուղղությամբ ակտիվ աշխատանք են տանում՝ արդիականացվում են դիտարկման համակարգը, մարտական հերթապահության տարրերը, տեխնիկան, ինչը թույլ է տալիս ավելի լավ դիտարկել, հայտնաբերել, կողմնորոշվել և արագ որոշումներ ընդունել:

Որպես լարվածության թուլացման գործոն Օհանյանը նշել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը տարածաշրջան, Հայաստանի և Ադբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանքը: Նա նշել է նաև, որ հայկական կողմը մշտապես հորդորում է միջնորդներին` դիվանագիտական ճանապարհներով միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, հայտնում է Armenia Today-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: