ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռազմական փորձագետներ են ուղարկում Ուկրաինա

ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա ուղարկել ռազմական փորձագետների, ովքեր կզբաղվեն բժշկական անձնակազմի վերապատրաստմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով Պենտագոնին: Նախատեսվում է, որ 5-10 հոգուց բաղկացած ռազմական փորձագետների խումբը Կիև կժամանի հաջորդ ուրբաթ:

Սա արդեն Ուկրաինայի զինված ուժերի բժշկական անձնակազմին վերապատրաստելու նպատակով ուղարկված ամերիկյան փորձագետների երկրորդ խումբն է: Անցյալ տարի ամերիկացիները ծանոթացրել են ուկրաինական բանակի մոտ 300 զինվորների մարտի դաշտում բժշկական օգնություն ցույց տալու հիմունքներին:

Մեծ Բրիտանիան ևս պատրաստվում է Ուկրաինա ուղարկել ռազմական փորձագետների, ովքեր կզբաղվեն ուկրաինական բանակի անձնակազմի վերապատրաստմամբ: Այս մասին փոխանցում է BBC-ն: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը   խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը հիմա կանգ չառնի Ուկրաինայում, ապա վաղն ականատես կլինենք իրավիճակի ապակայունացման Մոլդովայում և բալկանյան երկրներում»: Քեմերոնը չի բացառել Ուկրաինա զենք մատակարարելու հավանականությունը` նշելով, որ հիմա խոսքը մահացու զենքի մասին չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: