ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի իրավական թղթածրարը պատրաստ է

Ժնևում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել հատուկ հանձնախմբի վերջին նիստը, որտեղ քննարկվել է Կաթողիկոսարանի կողմից Սիսի Հայոց կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք թղթածրարի վերջնական տարբերակը, տեղեկացնում է hayernaysor.am-ը` հղում կատարելով «Արմենպրես»-ին:

Մասնագետներից կազմված համապատասխան հանձնախումբը վերջին երկու տարվա ընթացքում հանդիպումներ է անկացրել` պատրաստելու համար Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով կազմված դատական թղթածրարը:

Հիշյալ թղթածրարն իր վերջնական ձևն է ստացել և մոտ օրերս կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան: Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել էր «Հայաստան­ Սփյուռք» համահայկական 5-­րդ համաժողովի բացմանը:

«Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,­ -ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում և հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը: Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-­1441-­ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292­-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո` 1441-­ին, Էջմիածնի ազգային ­եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-­կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: