ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոալիցիոն օդուժը ոչնչացրել է ԻՊ մի շարք առաջնորդների

Սիրիային սահմանակից իրաքյան Էլ Կայիմ շրջանում միջազգային կոալիցիոն օդուժը օդային հարվածներ է հասցրել Իսլամական պետության դիրքերին: Սպանվել են բազմաթիվ գրոհայիններ, այդ թվում` նաև ահաբեկչական կազմակերպության մի շարք առաջնորդներ: Այս մասին հայտնում է AL Arabia-ն:

Փոխանցվում է, որ  այդ շրջանում է գտնվել նաև ԻՊ առաջնորդ «խալիֆ» Աբու Բաքր ալ Բաղդադին: Չի բացառվում, որ նա ևս զոհվել է: Սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել, թեև չի էլ հերքվել:

Հաղորդվում է, որ օդային հարձակման արդյունքում Սիրիայից բազմաթիվ գրոհայիններ անցել են իրաքյան Էլ Կայիմ շրջան:

Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ալ Բաղդադիի մահվան մասին, սակայն զինյալները հերքել են այդ տեղեկությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: