ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննադատել են Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ջուդի Չուն կոչ է արել այսօր` փետրվարի 27-ին, Ներկայացուցիչների պալատում նշել Սումգայթի, Բաքվի և Կիրովաբադի կոտորածների հիշատակը: Չուն նաև կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան: Այս մասին տեղեկանցում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:

Կոնգրեսականը նշել է, որ 27 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանից անկախանալու իր որոշման պատճառով կանխամտածված հարձակումների է ենթակվել ադրբեջանական իշխանությունների կողմից: «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պարբերաբար զոհ է դարձել դաժան ռասայական ջարդերի…. Դրա հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ հազարավորները ստիպված են եղել գաղթել… 1991թ դեկտեմբերի 10-ին անկախության հռչակումը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է եղել  դիմավորել Ադրբեջանի կողմից հրահրված լայնածավալ պատերազմով, որը շարունակվել է երկու տարի: Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների պայմաններումՙ»,-ասել է կոնգրեսականը: Չուն հույս է հայտնել, որ մի օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «ազատ կլինի որոշելու իր ապագան»:

Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է կոնգրեսականի այս ելույթը: «Հայ դատի ամերիկյան հանձնախումբը ողջունում է կանգրեսական Չուի հզոր բարոյական դիրքորոշումը ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զոհվել են Ադրբեջանում հակահայկական այս կոտորածների ժամանակ: Մեծապես գնահատում ենք նրա ջանքերը իր գործընկերներին Բաքվի շարունակվող ագրեսիայի մասին տեղեկացնելուն ուղղված, ինչպես նաև նրա կողմից  Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանությունը»,-նշել է Համփարյանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: