ՌԴ պետդումայի խոսնակը Հնդկաստանում էր
Օրերս տեղի ունեցավ ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցը Հնդկաստան: Նա ժամանել էր այդ երկիր Հնդկաստանում ԵՄ դեսպանի շատ տարօրինակ հայտարարությունից մի քանի օր անց, ով Նյու Դելիին խնդրել էր ուկրաինական հարցում ազդել Մոսկվայի վրա: Սակայն ռուսական պատվիրակությանը ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելությունից կարելի է ենթադրել, որ հնդիկները ռիսկի չեն դիմի ի հեճուկս Արևմուտքի շահերի, հաղորդում է cdn1.vesti.ru-ն:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ նշել են, որ Հնդկաստանն ու Ռուսաստանը կզարգացնեն ռազմավարական համագործակցությունը, այդ թվում` միջխորհրդարանական կապերը: Նշենք, որ այս երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է $10մլրդ, որի աճի համար հենց հիմա հսկայական հեռանկարներ են բացվել: Հնդկական ընկերությունները պատրաստ են փոխարինելու եվրոպականներին, որոնցից շատերը հեռացել են ռուսական շուկայից պատժամիջոցների պատճառով: Ռազմական համագործակցությունը մնում է բարձր մակարդակի վրա: Հիշեցնենք, որ հնդկական բանակի ռազմական տեխնիկայի ավելի քան 70 տոկոսը ռուսական և խորհրդային արտադրության է:
Տեղի է ունեցել նաև ռուս-հնդկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ 2003թ.-ից ի վեր առաջին անգամ : Ինչպես հայտարարել է ՌԴ Պետդումայի ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, BRICS-ի խորհրդարանական բաղադրիչն այս պահին բացակայում է, «սակայն դրա մասին արդեն երկու տարի է խոսվում է, և ժամանակն է դրան գործնական ընթացք տալ»: Իսկ քանի որ BRICS երկրների միջև քաղաքական հարաբերությունները չափազանց զարգացած են, «ուստի պետք է աստիճանաբար դրան բերել-հասցնել նաև խորհրդարանական ձևաչափը»: Պուշկովը նշել է նաև, որ այս հարցով ռուսական կողմը դիմելու է նաև BRICS-ի մյուս անդամներին` Բրազիլիային, Չինաստանին և Հարավային Աֆրիկային:
Հիշեցնենք, որ այս տարի Ռուսաստանը BRICS նախագահող երկիրն է, և անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսին ՌԴ Ուֆա քաղաքում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
