Ղազախստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների. Տեղեկանք
Ղազախստանում 2015թ. ապրիլին տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ: Նազարբաևին հարկավոր է ժողովրդի վստահության քվեն՝ երկիրը բարդ ժամանակաշրջանում կայուն պահելու և ակնկալվող տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար:
Ղազախստանի Ժողովրդի Ասամբլեայի (Ղազախստանի նախագահին կից գործող խորհրդակցական մարմին է) խորհուրդը փետրվարի 14-ին հաստատել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ուղերձը նախագահին և փոխանցել Ղազախստանի Սենատ՝ հաստատման: Սենատի որոշման հիման վրա, Նուրսուլթան Նազարբաևը փետրվարի 25-ին ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին որոշումը:
Նախորդ նախագահական ընտրություններն անց են կացվել 2011թ. ապրիլի 3-ին: Նազարբաևը հավաքել է ձայների 95.55%-ը: Ըստ երկրի օրենսդրության, հաջորդ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2016թ.-ին:
Նազարբաևը նշել է, թե չէր ծրագրում առաջադրել իր թեկնածությունը, սակայն բազմաթիվ նամակներ է ստանում ժողովրդից, և իր թեկնածության պահանջի շուրջ կա հանրության մեծ համախմբում։ «Ես հազարավոր նամակներ եմ ստանում՝ իմ թեկնածությունն առաջադրելու խնդրանքով։ Իմ անձնական ծրագրերն ամբողջովին այլ էին, անկեղծ ասած։ Ես ղեկավարում եմ Ղազախստանը, գուցե ժամանակն է փոխել դեկորացիաները»,-հայտարարել է Նազարբաևը մարտի 8-ի առթիվ կանանց հետ հանդիպման ժամանակ։
Իշխող «Նուր Օտան» կուսակցության արտահերթ նախընտրական նիստը կկայանա մարտի 11-ին, ինչից հետո էլ, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի Նազարբաևի առաջադրման մասին որոշումը։
Արտահերթ ընտրությունների նախաձեռնությամբ հանդես եկած Ղազախստանի Ժողովրդի Ասամբելայի հայտարարությունը կոչ էր Նազարբաևին իր շուրջ համախմբել ժողովրդին և առաջնորդել երկիրը։
Ուղերձում նշվում է. «Համաշխարհային ահագնացող տնտեսական ճգնաժամի և բարդ միջազգային օրակարգի պայմաններում համաժողովրդական նախաձեռնությունը՝ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ժամանակի պահանջ է»: Պատգամավորները նշել են, որ «Նազարբաևին հարկավոր է համաժողովրդական վստահության նոր մանդատ տալ», որպեսզի կարողան երկիրը դուրս բերել գլոբալ փորձությունների ժամանակաշրջանից: Խոսվում է նաև ժողովրդի միավորման և կարևորագույն խնդիրների շուրջ համախմբման անհրաժեշտության մասին:
Ըստ էության, երկրում արտահերթ ընտրություններ անց կացնելու որոշումը պայմանավորած էր մի քանի գործոնով և ուղղված էր ապահովել երկրի կայունությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների առջև:
Հաշվի առնելով Արևմուտք-ՌԴ լարվածությունն ու դրա ազդեցությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների վրա, ղազախստանցի տնտեսագետները կանխատեսում են տնտեսական ճգնաժամի հնարավոր աճ: Դրա համար երկրին կարող է անհրաժեշտ լինել որոշ հարցերում «ձգել գոտիները», ինչի պարագայում երկրի ղեկավարությանը հարկավոր է հանրության համախմբումն ու աջակցությունը:
Բացի այդ, տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կարևոր է լինելու արտաքին ներդրումների ապահովումը: Ընտրությունները մշտապես անկայունության գործոն են երկրի ներքաղաքական կյանքում և մեծացնում են ռիսկայնությունը ներդրողների համար: Արտահերթ ընտրությունների կազմակերպումը մի կողմից կվերացնի ներքին անկայունության հնարավորությունից բխող ռիսկայնությունը, մյուս կողմից՝ նորընտիր նախագահի հետ կնքվող գործարքները կենթադրեն նրա կառավարման ընթացքում պայմանավորվածությունների կատարման որոշակի երաշխիքներ։ Այդպես հնարավոր կլինի ապահովել անհրաժեշտ պայմաններ խոշոր ներդրումներ ենթադրող գործարքներ կնքելու համար։
Բացի այդ, 2016թ․ նախատեսվում էր անցկացնել ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները։ Իսկ յուրաքնաչյուր ընտրական գործընթաց երկրում առաջացնում է ներքաղաքական գործընթացների, տարբեր ուժերի ակտիվացում՝ զուգահեռ մեծացնելով անկայունությունների հավանականությունը։ Մեկ տարվա ընթացքում երկու համապետական ընտրությունների անցկացումը կարող էր պարարտ հող ապահովել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի համար՝ Ղազախստանում անհանգստություններ հրահրելու և կազմակերպելու համար, իսկ նման բազմազգ երկրի համար ներքին կայունությունը երկրի անվտանգության կարևորագույն գործոն է։ Ժամկետների կտրուկ փոփոխումն ու ընտրությունների արագ անցկացումը զգալիորեն կնվազեցնի այս ցնցումների հավանականությունը։
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղազախստանի Հանրապետությունը նախագահական հանրապետություն է: Երկրի ղեկավարը նախագահն է:
Ըստ Ղազախստանի Սահմանադրության, երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով՝ ուղղակի, համընդհանուր, հավասար ընտրությունների միոջոցով: Քվեարկության իրավունք ունեն Ղազախստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող բոլոր չափահաս անձիք:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել ի ծնե Ղազախստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, 40 տարին լրացած, պետական լեզվին տիրապետող և վերջին 15 տարիներին Ղազախստանում բնակվող յուրաքանչյուր անհատ:
Նախագահի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն հանրապետության հասարակական միավորումները, որոնք ունեն համապատասխան գրանցում, ինչպես նաև անհատներն՝ ինքնաառաջադրման սկզբունքով: Թեկնածության հաստատման համար հարկավոր է հավաքել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 1%-ի ստորագրությունները՝ հավասարապես ներկայացնող երկրի մարզերի երկու երրորդը, Ալմա-Աթա և Աստանա քաղաքները:
Հաստատվել է արտահերթ ընտրությունների ժամանակացույցը:
Համապետական ընտրությունները կանցկացվեն 2015թ. ապրիլի 26-ին:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է փետրվարի 26-ին և կավարտվի մարտի 15-ին, փաստաթղթերի հանձնումն ու թեկնածությունների հաստատումը կավարտվի մարտի 25-ին:
Նախընտրական քարոզարաշավը կմեկնարկի մարտի 26-ին և կավարտվի ապրիլի 24-ին:
Մարտի 6-ի դրությամբ Ղազախստանի Հանրապետության նախագահի թեկնածուների թիվը հասել է 10-ի, որոնցից 9-ն ինքնաառաջադրման սկզբունքով, 1-ը՝ Ղազախստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության անունից:
Գրեթե կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազաբաևը:
Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը ծնվել է 1940թ. հուլիսի 6-ին Ալմա-Աթայի շրջանի Չեմոլգան գյուղում: Ավարտել է Մասնագիտական տեխնիկական ուսումնարանը, ապա Տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունը:
Նազարբաևի քաղաքական գործունեությունը սկսվել է 1969թ.-ին, երբ նա անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը:
1979-1984թթ. եղել է Ղազախստանի Կոմկուսի ԿենտԿոմի քարտուղար: 1984թ.-ին նշանակվել է Ղազախստանի ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ: 1989-1991թ. ընտրվել է Ղազախստանի ԿենտԿոմի առաջին քարտուղար:
Եղել է ԽՍՀՄ տասներորդ և տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. ստանձնել է Ղազախստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի ղեկավարի պաշտոնը:
1990թ. զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պաշոտնը, վերընտրվել է 4 անգամ (1 անգամ հանրաքվեի միջոցով) և ղեկավարում է երկիրն առ այսօր:
2007թ.-ից պաշտոնապես ղեկավարում է «Նուր Օտան» կուսակցությունը:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
