ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի շախմատիստներից լավագույնը հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը, ով 7.5 միավորով բաժանեց 5-23-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 18-րդն էր: Այս մասին հայտնում է News.am Sport-ը:

Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցներից Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով  (36-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (52-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (83-րդ տեղ)՝ 6.5-ական, Սամվել Տեր-Սահակյանը (88-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (90-րդ տեղ) և Վլադիմիր Պողոսյանը (110-րդ տեղ)՝ 6-ական, իսկ Արման Միքայելյանը (112-րդ տեղ) և Զավեն Անդրիասյանը (119-րդ տեղ)՝ 5.5 ական:

Առաջնությանը մասնակցեցին 250 շախմատիստներ, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս շախմատիստ Եվգենի Նայերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: