ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով մարտի 8-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Խորհրդարանական պատվիրակությունը մարտի 9-ին կմասնակցի Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո անցկացվելիք «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես կգա ելույթով: Նույն օրը ԱԺ պատվիրակությունը կհանդիպի Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ:

Մարտի 10-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պրահայի Կարլի համալսարանում «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին հանդես կգա ելույթ-դասախոսությամբ: Նախատեսվում է հայ խորհրդարանականների հանդիպումը Չեխիայի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: