ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը թաքցնում է մարտական կորուստները. «Խազար»

Կասպյան ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից անցկացված ԶԼՄ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի սկզբից մինչ այժմ անվտանգության և պաշտպանության հատվածում Ադրբեջանը 12 զինծառայողի կորուստ է ունեցել: Ընդ որում, կորուստներից 8-ը մարտական են, 4-ը` ոչ մարտական, փոխանցում է Artsakhpress-ը: 

Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 7 զինծառայող զոհվել է «հակառակորդի« գնդակից, իսկ մեկը պայթել է ականի վրա: Ոչ մարտական կորուստներից երկուսը գրանցվել է ոչ կանոնադրական հարաբերությունների, մեկը` զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, մեկը` հիվանդությունից: Բացի այդ, 5 զինծառայող վիրավորվել կամ տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:

Ինստիտուտը նշում է նաև, որ կորուստների մոնիտորինգը նախորդ տարիների համեմատությամբ խիստ դժվարացել է, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ուժային մյուս  կառույցները ձգտում են թաքցնել կորուստները: «Խազար»-ը հայտնել է, որ իշխանություններն ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներին պատվիրել են մարտական կորուստների մասին տեղեկատվություն չտարածել:

«Խազար»-ը նաև նշել է մանաթի արժեզրկման հետ կապված Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակի վատթարացման մասին:

«Զինծառայողների աշխատավարձերն առանց այն էլ չնչին են: Այսպես, թիկունքում ծառայող լեյտենանտները ամսական ընդամենը 500 մանաթ աշխատավարձ են ստանում, իսկ պայմանագրային ենթասպաներն ու սերժանտները` ավելի ցածր», -նշել է ինստիտուտը:

«Խազար»-ն անդրադարձել է նաև ադրբեջանական բանակում առկա բնակարանային խնդիրներին. հազարից ավելի զինծառայողներ և ավելի պահուստի սպաներ գտնվում են բնակարանի հերթում, և հայտնի չէ, թե երբ նրանք բնակարան կստանան:

Ըստ ադրբեջանական ինստիտուտի` քանի դեռ բանակում բավարար սոցիալական պաշտպանվածություն չկա, ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված խնդիրները կշարունակեն պահպանվել:

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն հայտնի է դարձել, որ տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստները կազմել են առնվազը 36 զինծառայող և 27-ից ավելի վիրավոր, նշում է Artsakhpress-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: