ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին «Ավրորա» մրցանակը Քլունին շնորհելու է Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակներում հայկական սփյուռքի առաջնորդները, համագործակցելով հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ, մրցանակ են ստեղծել, որն ամեն տարի շնորհվելու է նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգի են ենթարկել այլ մարդկանց փրկելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Մարդասիրական մրցանակը հայերի կողմից գործադրվող ջանքերի մասն է, որի նպատակն է Ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների պատմությունների միջոցով ապահովել ցեղասպանության պատմության արխիվացումը: Նախաձեռնությունն ընդգծելու է, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրածները և նրանց ժառանգները, որոնց որոշ դեպքերում պաշտպանել են թուրքերը, շարունակել հաջողակ կյանքով ապրել՝ սփռվելով ողջ աշխարհով մեկ։

«Այդքան շատ հայերի փրկած այս մարդկանց ցուցաբերած մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժը և զոհաբերությունը ստիպում են մեզ պատմել այս պատմությունները», - ասել է Ռուսաստանում մեծացած բարերար Ռուբեն Վարդանյանը, ով նաև «100 կյանք» հիշատակի միջոցառումների ծրագրի համահովանավորն է: «Իմ պապը փրկվել է միսիոներների կողմից», - ասել է Ռ. Վարդանյանը:

Նախաձեռնությունը հիմնելու է 1 միլիոն դոլար արժողությամբ մրցանակ, որը կկոչվի «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակ»: Մրցանակը շնորհվելու է հաջորդ տարվանից: Մրցանակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով ստիպված է եղել ականատես լինել իր ընտանիքի անդամների սպանությանը: Նա նվիրել է իր կյանքը Ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը և 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում:

Վարդանյանը և նրա գործընկերները համագործակցել են «Not On Our Watch» կազմակերպության հետ, որը հիմնադրվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և այլ հայտնի անձանց, այդ թվում՝ Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի և Բրեդ Փիթի կողմից: Քլունին ասել է, որ իր խումբը ընդհանուր նպատակ է կիսում հայ հովանավորների հետ՝ «միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ցեղասպանության հետևանքների վրա, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ողջ աշխարհում զանգվածային վայրագություններին վերջ տալու համար»:

Առաջին «Ավրորա» մրցանակը Քլունին շնորհելու է Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին կայանալիք արարողության ժամանակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: