ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ Նիկոլյա Մինասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին, հաղորդում է president.am-ը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով: Սերժ Սարգսյանը կարևորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլև Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ:

Նիկոլյա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու և նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար: Նա Նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձևով, և իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձևի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ: Այդ սպորտաձևը, Նիկոլյա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: