ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը ներկա է գտնվել «Քարֆուր»-ի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է President.am-ը:

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից այսօր հիպերմարկետի բացումից հետո, Հանրապետության Նախագահը և բացման կապակցությամբ հրավիրված հյուրերը շրջել են «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: