ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թմրանյութերն աստիճանաբար օրինականացվում են

Իռլանդիան պատահաբար օրինականացրել է թմրանյութերի պահպանումը, սակայն միայն մեկ օրով: Իռլանդական կառավարությունը շտապ կերպով հրամանագիր է պատրաստում, որը թույլ կտա կարգավորել իրավիճակը: Օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրումից առնվազն մեկ օր հետո, ինչը նշանակում է, որ թմրանյութերը կրկին կարգելվեն հինգշաբթի օրվանից ոչ շուտ: Նման իրավիճակ է ստեղծվել հոգեներգործուն նյութերի դասակարգումը փոխելու անհրաժեշտության պատճառով: Իռլանդիայի Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ փոփոխություններ է արել, սակայն արդյունքում օրենքի մեջ «անցք» է առաջացել, որն էլ մի շարք թմրանյութեր օրինական է դարձրել, գրում  է РИА Новости-ն: Կառավարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ զգուշացնում է, որ թմրանյութերի վաճառքը նախկինի պես արգելվում է:

Սակայն Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ երկրներում թմրանյութերի օրինականացումը վաղուց արդեն սովորական երևույթ է դարձել: Բելգիայի խորհրդարանը 2003 թվականին օրենք ընդունեց թույլ թմրանյութերի օրինականացման մասին: Փաստացի, չափահաս քաղաքացիների կողմից մարիխուանայի օգտագործումը բելգիական ոստիկանությունը համարում է աննշան իրավախախտում: Սակայն մարիխուանա օգտագործողը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե խախտի հասարակական կարգը:

Մեծ Բրիտանիայում թմրանյութերը մի քանի դասի են բաժանվում: 2002 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում կայացրեց մարիխուանան B կարգից տեղափոխել C:  Փաստացի սա նշանակում է, որ կանեփի փոքր չափաբաժին պահելը հանցանք չէ: Սակայն ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալել նրանց, ովքեր մարիխուանա են ծխում, օրինակ` երեխաների ներկայությամբ:

Հոլանդիան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ թմրանյուերը պաշտոնապես բաժանվում են «թույլ» և «ծանր» տեսակների: Ծանր թմրանյութերի հետ ցանկացած գործողությունը հետապնդվում է օրենքով, իսկ թույլ թմրանյութերը կարելի է ազատ օգտագործել, տեղափոխել և պահել՝ պայմանով, որ թմրանյութերի քաշը չի գերազանցի 30 գրամը:

Շվեյցարիայում թմրանյութերի հետ կապված խնդիրը լուծելու համար 2008 թվականին հանրաքվե անցկացվեց: Քվեարկածների միայն 36,8%-ը կողմ արտահայտվեց մարիխուանայի օրինականացմանը:

Մարիխուանայի օրինականացման ամենավառ օրինակը, թերևս, Ուրուգվայն է: Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան 2013 թվականին օրենք ստորագրեց մարիխուանայի վաճառքի, աճեցման և կիրառման վերաբերյալ: Ուրուգվայը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որտեղ ամբողջությամբ օրինականացվեց մարիխուանայի արտադրությունն և օգտագործումը: Օրինագծի ընդունումից առաջ ուրուգվայցիներին թույլատրվում էր մարիխուանա օգտագործել առանց որևէ պատժամիջոցների, սակայն թմրանյութ աճեցնելն ու վաճառելը արգելված էր: 2013 թվականի դեկտեմբերին The Economist ամսագիրը Ուրուգվայն անվանեց տարվա երկիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: