Թմրանյութերն աստիճանաբար օրինականացվում են
Իռլանդիան պատահաբար օրինականացրել է թմրանյութերի պահպանումը, սակայն միայն մեկ օրով: Իռլանդական կառավարությունը շտապ կերպով հրամանագիր է պատրաստում, որը թույլ կտա կարգավորել իրավիճակը: Օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրումից առնվազն մեկ օր հետո, ինչը նշանակում է, որ թմրանյութերը կրկին կարգելվեն հինգշաբթի օրվանից ոչ շուտ: Նման իրավիճակ է ստեղծվել հոգեներգործուն նյութերի դասակարգումը փոխելու անհրաժեշտության պատճառով: Իռլանդիայի Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ փոփոխություններ է արել, սակայն արդյունքում օրենքի մեջ «անցք» է առաջացել, որն էլ մի շարք թմրանյութեր օրինական է դարձրել, գրում է РИА Новости-ն: Կառավարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ զգուշացնում է, որ թմրանյութերի վաճառքը նախկինի պես արգելվում է:
Սակայն Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ երկրներում թմրանյութերի օրինականացումը վաղուց արդեն սովորական երևույթ է դարձել: Բելգիայի խորհրդարանը 2003 թվականին օրենք ընդունեց թույլ թմրանյութերի օրինականացման մասին: Փաստացի, չափահաս քաղաքացիների կողմից մարիխուանայի օգտագործումը բելգիական ոստիկանությունը համարում է աննշան իրավախախտում: Սակայն մարիխուանա օգտագործողը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե խախտի հասարակական կարգը:
Մեծ Բրիտանիայում թմրանյութերը մի քանի դասի են բաժանվում: 2002 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում կայացրեց մարիխուանան B կարգից տեղափոխել C: Փաստացի սա նշանակում է, որ կանեփի փոքր չափաբաժին պահելը հանցանք չէ: Սակայն ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալել նրանց, ովքեր մարիխուանա են ծխում, օրինակ` երեխաների ներկայությամբ:
Հոլանդիան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ թմրանյուերը պաշտոնապես բաժանվում են «թույլ» և «ծանր» տեսակների: Ծանր թմրանյութերի հետ ցանկացած գործողությունը հետապնդվում է օրենքով, իսկ թույլ թմրանյութերը կարելի է ազատ օգտագործել, տեղափոխել և պահել՝ պայմանով, որ թմրանյութերի քաշը չի գերազանցի 30 գրամը:
Շվեյցարիայում թմրանյութերի հետ կապված խնդիրը լուծելու համար 2008 թվականին հանրաքվե անցկացվեց: Քվեարկածների միայն 36,8%-ը կողմ արտահայտվեց մարիխուանայի օրինականացմանը:
Մարիխուանայի օրինականացման ամենավառ օրինակը, թերևս, Ուրուգվայն է: Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան 2013 թվականին օրենք ստորագրեց մարիխուանայի վաճառքի, աճեցման և կիրառման վերաբերյալ: Ուրուգվայը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որտեղ ամբողջությամբ օրինականացվեց մարիխուանայի արտադրությունն և օգտագործումը: Օրինագծի ընդունումից առաջ ուրուգվայցիներին թույլատրվում էր մարիխուանա օգտագործել առանց որևէ պատժամիջոցների, սակայն թմրանյութ աճեցնելն ու վաճառելը արգելված էր: 2013 թվականի դեկտեմբերին The Economist ամսագիրը Ուրուգվայն անվանեց տարվա երկիր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ