ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակասություններ Մինսկի պայմանավորվածությունների շուրջ

Այսօր ուկրաինական բանակը հայտարարել է, որ մտադիր չէ ամբողջովին հետ քաշել զինտեխնիկան Դոնբասից, քանի որ չկան ապացույցներ, թե հակառակ կողմը նույն բանն անում է: Այդ մասին հաղորդում է ՌոսԲԱԼՏ-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի արևելքում ռազմական օպերացիայի շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:

«Մենք այժմ ամբողջովին հետ չենք քաշի բոլոր զինատեսակները, քանի որ հավաստիացած չենք, որ հակառակորդը դա արել է»,-հայտարարել է Լիսենկոն: Նա նշել է, որ ուկրաինական կողմը չի պատրաստվում անպաշտպան թողնել առաջնագծի իր զինվորներին:

 Կողմերը հայտարարել են մի քանի փուլով զորքը հետ քաշելու մասին, սակայն ԵԱՀԿ առաքելությունը չի հաստատել գործընթացի վերջնական ավարտը: Միաժամանակ, տեղ-տեղ շարունակվում է փոխհրաձգությունը:

 Ըստ փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների, փետրվարի 15-ին պետք է հրադար հասատվեր, որից երկու օր անց  պետք է հետ քաշեր զինտեխնիկան և զորքը` սահմանված քարտեզով: Գործընթացի մոնիթորինգն իրականացնում է ԵԱՀԿ առաքելությունը:

 Զորքերը հետ քաշելուց հետո հաջորդ օրը պետք է մեկնարկեն խորհրդակցություններ տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ: Ինչպես նաև, 30 օրվա ընթացքում Ուկրաինայի Գերագույն Ռադան պետք է սահմանի այն տարածքները, որոնց վրա տարածվում է «Դոնեցկի և Լուգանսի շրջանների առանձին տարածքներում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգը»:

Նախօրեին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Կիևն ունի 3 օր` հատուկ կարգավիճակ ստացող տարածքների ցանկը կազմելու համար: «Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից համապատասխան որոշում չընդունելը կհանգեցնի Մինսկի պայմանավորվածությունների միջոցառումների կոմպլեքսի մի շարք կետերի կատարման անհնարինությանը»,-ասել է Պուշիլինը:

Հակասությունները պահպանվում են Մինսկի պայմանավորվածությունների նաև այլ կետերի առնչությամբ: Ըստ փաստաթղթի, նախատեսվում է փոփոխել Ուկրաինայի սահմանադրությունը` ապահովելով իշխանության ապակետրոնացում: Սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև Ուրաինայի օրենսդրական փոփոխությունների գործընթացը ենթադրում է խորհրդակցություններ անցկացնել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ: Այդ կապակցությամբ Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ քննարկումները պետք է անցկացվեն Լուգանսկի և Դոնցեկի օրինական կերպով ընտրված իշխանությունների հետ: «Ինձ համար դա Դոնբասի լեգիտիմ ընտրված իշխանությունն է»,-նշել է նա՝ պարզաբանելով, որ նկատի ունի 2010թ. տեղական ընտրությունների արդյունքները:

Այս հայտարարությունը հարուցել է ԼԺՀ և ԴԺՀ ներկայացուցիչների զայրույթը: «Եթե Կիևի իշխանությունները պատրաստվում են խորհրդակցություններ վարել Դոնեցկի և Լուգանսկի նախկին իշխանությունների հետ, թող իրենց հետ էլ պայմանավորվեն մյուս հարցերի՝ հրադադարի, զինտեխնիկան հետ քաշելու, գերիների փոխանակման շուրջ»,-հայտարարել է Պուշիլինը:

Հակասություններ առաջացնող մեկ այլ խնդիր է միջազգային խաղաղապահներ Ուկրաինայում և Ռուսաստանի հետ սահմանին տեղակայելու Պորոշենկոյի նախաձեռնությունը: Նման կետ Մինսկում չի համաձայնեցվել, և այդ առաջարկն առաջացնում է ինչպես Դոնբասի ներկայացուցիչների, այնպես էլ Ռուսաստանի դժգոհությունը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: