ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նովրուզը՝ նոր անկյունաքար Թուրքիայում քրդական խնդրի կարգավորման գործընթացում

Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդոգանը, մեկնաբանելով քրդական կարգավորման գործընթացը, հայտարարել է, որ «Նովրուզը նոր անկյունաքար է դառնալու քրդական կարգավորման գործընթացում»: «Ես կարծում եմ, որ Նովրուզը նոր կարևոր կետ է դառնալու այս գործընթացում: Հուսանք, որ Նովրուզի ժամանակ մենք կայրենք բախումները, բռնությունն ու զենքը ժողովրդավարության կրակում», - ընդգծել է Աքդոգանը, ում խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը: Նա նաև հայտարարել է, որ «նոր Սահմանադրությունը կարևոր հող կստեղծի երկրի գլխավոր խնդիրների կարգավորման համար»:

Այս տարի Նովրուզը խորհրդանշելու է քրդական կարգավորման գործընթացի ևս մեկ կարևոր պահ: Նովրուզն ամեն տարի նշվում է մարտի 21-ին: Այս օրը քրդերը տոնում են գարնան սկիզբը: 2013 թվականին հենց այս օրը Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես եկավ պատմական հայտարարությամբ՝ կոչ անելով PKK-ի զինյալներին վայր դնել զենքը և քաղաքական պայքար սկսել քրդերի իրավունքների համար: Իսկ մի քանի շաբաթ առաջ Օջալանը հայտարարեց, որ գարնանը PKK-ի արտահերթ նիստ է գումարվելու, որը նվիրված է լինելու զինաթափման և քրդական կարգավորման գործընթացին աջակցելու խնդիրներին:

Միաժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ «զինաթափման մասին ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը կարևոր սկիզբ կդառնա, որը կնպաստի Թուրքիայում ժողովրդավարության, արդարության, վստահության և կայունության կառուցմանը»: «Դա չի կարող տեղի ունենալ միայն բառերի միջոցով: Ես հույս ունեմ, որ վերջին զարգացումները կյանքի կկոչվեն», - հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում: Խնդրահարույց «ներքին անվտանգության» օրինագծի  քննարկմանը զուգահեռ կրկին երկրի օրակարգում է հայտնվել քրդական խնդրի խաղաղ կարգավորումը, որը վերջին ամիսներին փակուղի էր մտել: Բանակցային գործընթացի կասեցման հիմնական պատճառը, թերևս, այն էր, որ կողմերը միմյանց մեղադրում էին հարցը կարգավորելու քաղաքական կամքի բացակայության մեջ: Իսկ այժմ Թուրքիայում քրդական խնդրի կարգավորումը նոր փուլ է մտել: Այս մասին հայտարարում են ինչպես թուրք, այնպես էլ քուրդ գործիչները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: