Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թուրքիա կատարած այցի ժամանակ չի կարողացել թուրքական իշխանություններից երաշխիքներ ստանալ առ այն, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո տեղի քրդերի անվտանգությունը կապահովվի՝ չնայած հաղորդվում էր, որ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ արդեն իր վրա նման պատասխանատվություն է վերցրել:
Սիրիայի քրդերի անվտանգության հարցը թերևս ամենախնդրահարույցն է այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս հանելու գործընթացում: Թուրքիան, որին այժմ ԱՄՆ-ը փորձում է դարձնել քուրդ աշխարհազորայինների անվտանգության երաշխավորը, այս պահին ավելի մեծ վտանգ են ներկայացնում քրդերի համար, քան «Իսլամական պետության» ահաբեկիչները:
Այստեղ հետաքրքրական է, որ ԱՄՆ կողմից որպես քուրդ աշխարհազորայիններ ներկայացվող զինված խմբավորումներն Անկարայի կողմից դիտարկվում են որպես ահաբեկչական: Հենց վերջիններիս դեմ էլ ուղղված էին Սիրիայում Թուրքիայի իրականացրած նախորդ ռազմական գործողությունները: Ավելին` Անկարան ևս մեկ գործողություն է նախատեսում քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ սիրիական Մանբիջում և Եփրատից արևելք: ԱՄՆ հետ պայմանավորվածության արդյունքում Անկարան ոչ թե չեղարկել է այդ գործողությունը, այլ հետաձգել այն: Թուրքական իշխանությունները թերևս երաշխավորեն քրդերի անվտանգությունը, եթե ինքնապաշտպանության ուժերը համաձայնեն լիակատար զինաթափվելուն: Վերջինի համար հող է նախապատրաստում նաև ԱՄՆ: Այժմ ԻՊ դեմ պայքարում Վաշինգտոնը համագործակցությունը տեսնում է Թուրքիայի, այլ ոչ թե քրդական զինված խմբավորումների հետ: Նման պարագայում ամերիկյան իշխանություններն այլևս պարտավորություն չեն զգում զինելու և ռազմական աջակցություն ցուցաբերելու սիրիացի քրդերին, ինչն այդքան նյարդայնացնում էր թուրքական իշխանություններին:
Նշենք, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական խմբավորումների զինաթափման հարցն ակտուալ է նաև Սիրիայի իշխանությունների համար: Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը քրդական զինված խմբավորումների հետ կապված բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի տարածքում այլ զինված միավորումներ չեն լինելու, բացի սիրիական բանակը:
Կարծես թե քրդերն ավելի հակված են հենց Դամասկոսի հետ համագործակցությանը: «Asharq al-Awsat»-ի փոխանցմամբ` քրդական Ժողովրդական պաշտպանության ջոկատների հրամանատար Սիփան Հեմոն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Թրամփի հայտարարությունից հետո ակտիվ շփումների մեջ է ռուսական կողմի և պաշտոնական Դամասկոսի հետ: Քրդերն առաջարկում են թուրք-սիրիական սահմանին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնել Դամասկոսի վերահսկողությանը` այդ տարածքներում ինքնավարություն ստանալու դիմաց: Ինչով կավարտվեն այդ բանակցությունները, դեռ վաղ է ասել, սակայն քրդերի համար, ըստ էության, ավելի շահեկան է զինաթափման հարցում պայմանավորվել պաշտոնական Դամասկոսի և ռուսական կողմի հետ. սիրիական իշխանությունները և ռուսական կողմն առնվազն քրդերի դեմ ռազմական գործողություն չեն իրականացրել և վերջիններիս չեն դիտարկում որպես ահաբեկիչների, ավելին` Դամասկոսը մշտապես դատապարտել է իր տարածքում քրդերի դեմ իրականացվող թուրքական ռազմական գործողությունները: Ինչ վերաբերում է ԱՄՆ հետ համագործակցությանը, ապա պետք է նկատել, որ ամերիկյան իշխանությունները մինչ այս Սիրիայում իրենց հիմնական դաշնակիցներին պատշաճ կերպով չեն տեղեկացրել իրենց մտադրությունների մասին. քրդերն ամերիկյան զորքերի դուրսբերման մասին իմացել են մամուլի հրապարակումներից:
Հավելենք, որ սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ` ազդելով հակամարտության մեջ ներգրավված ուժերի հարաբերակցության վրա` ուստի կողմերը փորձելու են հնարավոր ամեն բան անել քրդերին իրենց կողմը գրավելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
այլ նյութեր այս թեմայով
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
- Սիրիայի քրդերը թուրքական ռազմական ինքնաթիռ են խոցել Թուրքիան հունվարի 20-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ռազմականացված ջոկատների դեմ: ...
-
22:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին
-
22:09
Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին
-
21:40
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
-
21:09
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
-
21:01
ԱԺ խորհուրդը որոշել է վաղը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ անել
-
20:32
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը հույսը դնում է բոլոր երկրների անվերապահ հնազանդության վրա
-
19:01
Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
-
18:29
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
-
17:27
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
-
17:00
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
-
16:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Էրդողանի և Բայդենի հանդիպումը կայացել է Մադրիդում
-
15:15
Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում
-
15:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
-
14:46
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
-
14:22
Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ
-
14:02
Հունվարրի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան
-
13:20
1,5 տարի ունենք լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
-
13:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
-
12:15
Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
17:02
Բայդենի վարչակազմում տարաձայնություններ կան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ․ ԶԼՄ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4,63 կմ/ժ