ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական կապիտալը փախչում է Վրաստան

Ադրբեջանը խիստ մտահոգված է, քանի որ ազգային կապիտալի բավականին մեծ հատված լքում է երկիրը և իր տեղը գտնում հարևան Վրաստանում: 2014 թվականի վիճակագրական տվյալներով Վրաստանում ներդրումների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Նիդերլանդերը՝ 331 միլիոն դոլարով, որը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների 26 տոկոսը: Երկրորդ տեղում է Ադրբեջանը  302 միլիոն դոլարով, որը կազմում է ուղղակի ներդրումների 24 տոկոսը, երրորդ տեղում Չինաստանն է 195 միլիոն դոլարով կամ ուղղակի օտարերկրյա ներդրումների 15 տոկոսով:

Վրաստանում 2014 թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդհանուր առմամբ կազմել են 1,272 միլիոն դոլար, ինչը 39 տոկոսով գերազանցում է 2013 թվականի տվյալները: Ներդրումների հիմնական մասը կատարվում է տրանսպորտի  և կապի ոլորտներում, որը կազմում է 343 միլիոն դոլար, որն օտարերկրյա ներդրումների 27 տոկոսն է կազմում: Շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումների քանակը կազմում է 23 տոկոս, որը համարժեք է 295 միլիոն դոլարի (աղբյուրը՝ haqqin.az): 

Ադրբեջանը անհանգստացած է, որ փողային կապիտալը դուրս է գալիս երկրի սահմաններից և այդքան մեծ ծավալի ներդրումներ են կատարվում հարևան երկրում ադրբեջանցի գործարարների կողմից: Մինչդեռ երկիրը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում նավթի գների անկման հետևանքով:

Ադրբեջանի բիզնես միջավայրը նախընտրում է ավելի ապահով,  քաղաքական և տնտեսական առումով առավել կայուն վրացական միջավայրը, որտեղ գործունեություն ծավալելու համար պայմաններն առավել բարենպաստ են: Ադրբեջանական կապիտալի արտահոսքն ունի մի քանի պատճառ: Առաջին՝ երկրում ներդրումային հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տնտեսությունը մեծապես հիմնված է նավթարդյունաբերության վրա, որը վերջին շրջանում նավթի գնի կտրուկ անկման հետևանքով դարձել է  ներդրումների համար ոչ նպատակահարմար, իսկ արդյունաբերական այլ ոլորտներ, որտեղ հնարավոր կլիներ ներդրումներ կատարել և շահույթ ապահովել, պարզապես չկան: Երկրորդ հիմնական պատճառը երկրում առկա կոռուպցիան է և բիզնես միջավայրի ոչ ազատ լինելը: Այսինքն, պետության միջամտությունը բիզնես միջավայրին անթույլատրելի աստիճանի է հասնում, ինչը սահմանափակում է ցանկացած ազատ շուկայական հարաբերություններ՝ ձևավորելով անառողջ բիզնես միջավայր: Երրորդ պատճառը տեղական արժույթի՝ մանաթի, անկումն է, որը անկայունություն և վախեր է ծնում տեղական տնտեսության նկատմամբ:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: