ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանին օգնության ձեռք է մեկնում OCED-ը

Երեկ Փարիզում հանդիպել են Հունաստանի վարչապետ Ցիպրասը և Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OCED) նախագահ Խոսե Անգել Գուրիան: Փարիզի խորհրդաժողովում  OCED-ի խմբի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Հունատանի հետ նրան տնտեսական բարեփոխումների հարցում օգնելու վերաբերյալ: OCED-ն համաշխարհային հեղինակություն վայելող տնտեսական հետազոտությունների և քննարկումների կենտրոն է: Վարչապետ Ցիպրասը հայտարարել է, որ իր կառավարությունը մանրակրկիտ կերպով հետևելու է իր տնտեսական սուբյեկտներին և հայտանաբերելու է հարկերից խուսափող բոլոր մարմիններին: Նա նաև հայտարարել է, որ վերջ է դնելու պարտատերերի կողմից թելադրված տնտեսական կոշտ քաղաքականությանը, որը հիմնահատակ փլուզել է երկրի տնտեսությունը՝ տանելով դեպի փակուղի: Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանն ունի նոր կառավարություն, որը հղում չի կատարում անցյալին և որն ընտրված է բնակչության մեծամասնության կողմից: Այս նոր կառավարությունն իր վրա է վերցնում երկրի ֆինանսական բոլոր պարտավորությունները:

Միաժամանակ նշենք, որ եվրոպական շրջանակներում կա մտավախություն, որ OCED-ի հետ համագործակցությունը կարող է դիտվել որպես վերջինիս կողմից Տրոյկայի (Եվրոպական Կենտրոնական Բանկ, Եվրոպական Հանձնաժողով և Արժույթի Միջազգային Հիմնադրամ) փոխարինում, որը հանդիսանում է Հունաստանի պարտատերը և ռեֆորմներ պահանջողը: Սակայն OCED նախագահ Խոսե Անգել Գուրիան հավաստիացրել է, որ կառույցներից յուրաքանչյուրն իր գործն ունի: Նա նաև նշել է, որ OCED-ին չի փոխարինում որևէ մեկին, այլ կատարում է միայն իր ֆունկցիաները (աղբյուրը՝ nytimes.com):

Հունաստանը բավականին խելամիտ քայլ է կատարել՝ դիմելով OCED աջակցությանը: Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Ցիպրասը, Հունաստանը ձգտում է իր ֆինանսական խնդիրները լուծել եվրոպացի պարտատերերի և գործընկերների միջոցով՝ չդիմելով աշխարհի այլ երկրների օգնությանը, խուսափելու համար քաղաքական շահարկումներից: Այս դեպքում համագործակցությունը OCED-ի հետ  միանշանակ հաստատում է, որ նա ջանքեր չի խնայում հավատարիմ մնալու իր եվրոպացի գործընկերներին:

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Հունաստանը Բեռլինից պահանջում է փոխհատուցել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի տնտեսությանը և բնակչությանը նացիստական Գերմանիայի հասցրած վնասը, որը կազմում է ներկայիս պարտքի բավականին մեծ մասը: Ի պատասխան, սակայն, Գերմանիան սպառնում է Հունաստանին դուրս բերել Եվրագոտուց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: