«Մենք բոլորս հայ ենք». Լիբանանի խորհրդարանի պատգամավոր
Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր երախտագիտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանի էներգետիկայի, կրթության և բարձրագույն կրթության, գյուղատնտեսության նախարարները, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, խորհրդարանի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների նպատակն է միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելը և հայ ժողովրդի պահանջատիրությունը լսելի դարձնելը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած Լիբանանի խորհրդարանին, բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Նա ընդգծեց, որ ոգեկոչման միջոցառումներն անցկացվում են «հիշողություն», «երախտագիտություն», «միջազգային պայքար» և «վերածնունդ» հիմնական ուղղություններով: Աշոտ Քոչարյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ընդունված Համահայկական հռչակագիրը, որը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք էր: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:
Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի փոխատենապետ Շահան Կանդահարյանը: Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին` նա շեշտեց, որ միջազգային հանրությունը արդար գնահատական պետք է տա կատարված հանցագործությանը։ Շահան Կանդահարյանը եզրափակեց, որ եթե 100 տարի առաջ իրականացված Ցեղասպանությունը դատապարտվի, աշխարհն այլևս ականատես չի լինի նոր ցեղասպանությունների։
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Ղասան Մուխայբերն, անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում հայ և լիբանանցի ժողովուրդների զրկանքներին և տառապանքներին, ընդգծեց. «Մենք բոլորս հայ ենք»: Նա հպարտությամբ խոսեց լիբանանահայ համայնքի մասին, որի հանդեպ Լիբանանի ժողովուրդը ունի հատուկ վերաբերմունք և հարգանք: Մուխայբերը կոչ արեց միջազգային հանրությանը համախմբվելու` հետագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու նպատակով:
Երեկոյի վերջում ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշելու արաբական աշխարհի, մասնավորապես Լիբանանի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, ինչի շնորհիվ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, հիմնավորվեցին, ինտեգրվեցին և ակտիվորեն մասնակցեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին: Նախարարը, մեջբերելով ՀՀ Նախագահի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթը, շնորհակալություն հայտնեց բոլոր պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ կատարված սոսկալի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը` Հրանուշ Հակոբյանը նշեց. որ ներկայումս Թուրքիան ջանքեր չի խնայում` խեղաթյուրելու, ժխտելու և կեղծելու իրականությունը: Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը նաև այն պատճառով, որ թուրքական հասարակությունում մարդիկ սկսել են ուսումնասիրել իրենց իրական պատմությունը, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այլևս չի լռելու և անընդհատ պահանջելու է համազգային իրավունքների վերականգնում: Նախարար Հակոբյանը ներկայացրեց Համահայկական հռչակագիրի գլխավոր սկզբունքները 100-ամյակի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին համահունչ։
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
