ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում ձերբակալվել են երեք բրիտանացիներ

Ստամբուլում ձերբակալվել են բրիտանացի երեք դեռահասներ, ովքեր փորձել են անցնել Սիրիա՝ Իսլամական պետության ահաբեկիչներին միանալու նպատակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական իշխանություններին:

Թուրքական իշխանությունները ձերբակալված դեռահասներին արդեն արտահանձնել են Մեծ Բրիտանիային:

Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ, երբ երիտասարդ բրիտանացիները փորձում են միանալ ԻՊ գրոհայիններին: Ավելի վաղ հաղորդվում էր բրիտանացի երեք աշակերտուհիների՝ ԻՊ միանալու մասին:

Նշենք, որ երիտասարդ բրիտանացիների՝ ԻՊ միանալու միտումները լուրջ վտանգ են ներկայացնում թագավորության անվտանգության համար: Կա մտավախություն, որ մի քանի ամիս գրոհայինների մոտ անցկացնելուց հետո վերջիններս հայրենիք վերադառնալուն պես կարող են  ահաբեկչություններ իրականացնել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: