ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվելիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ սույն թվականի փետրվարի 13-ից ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

Հավատարմագրվել կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, եւ որոնք չեն  աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցական դաշինքներին:

Հավատարմագրվելու նպատակով դիմումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել մինչեւ սույն թվականի ապրիլի  23-ը ներառյալ, իսկ միջազգային դիտորդների դեպքում` նաեւ մինչեւ սույն թվականի  մայիսի 2-ը ներառյալ:

Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.

1)   կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում,

2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,

3)   դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաեւ էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

Հավատարմագրված դիտորդներին կտրվեն վկայականներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: