Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում է president.am-ը:
Նախագահը «Եվրանեսթ»-ի երևանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների և մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար: Նշելով, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել է «Եվրանեսթ»-ի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը ևս արդյունավետ կլինի, և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձևերը կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաև օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթ»-ի ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան խորհրդարանական հանդիպումները կարևոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար:
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ մեր երկրի որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև այս և այլ թեմաներով «Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
