Աղջիկ ծնվելիս այստեղ 111 ծառ է տնկվում
Խոսքը Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ռաջսամանդ շրջանի Պիպլանտրի գյուղի մասին է: 8000 բնակիչ ունեցող այս գյուղում տարեկան ծնվում է մոտ 60 աղջիկ: Վեց տարի առաջ գյուղում որոշեցին յուրաքանչյուր ծնված աղջկա համար 111 ծառ տնկել: Այս տարիների ընթացքում արդեն տնկվել է շուրջ 250 հազար ծառ:
Նշենք, որ Հնդկաստանում դժկամությամբ են աղջիկ ունենում: Շատ դեպքերում, իմանալով պտղի սեռը, աղջիկ լինելու դեպքում այն հեռացնում են:
Ծառ տնկելու նախաձեռնությունը սկսել է նախկին գյուղապետ Շյամ Սունդար Պալիվալը` ի հիշատակ իր մահացած դստեր: Բացի ծառ տնկելուց, աղջիկ ծնվելու օրը գյուղացիներից հավաքվում է 21 000 ռուփի (15000 դրամ), նրա հորից էլ վերցնում են 10 000 ռուփի և այդ 31 000 ռուփի գումարը դրվում է որպես ավանդ աղջկա անունով` մինչև նրա 20 տարին լրանալը: Բացի այդ, ծնողներից գրավոր պարտավորություն են վերցնում, որ աղջկան չեն ամուսնացնի միչև չափահաս դառնալը, նրան կանոնավոր կերպով դպրոց կուղարկեն և հոգ կտանեն նրա անունով տնկված ծառերին:
Ի դեպ, գյուղում նաև 11 ծառ են տնկում յուրաքանչյուր մահացածի համար: Սակայն պիպլանտրիցիները միայն ծառ տնկելով չեն բավարարվում, նրանք նաև հոգատարությամբ խնամում են դրանք: Օրինակ, ծառերը տերմիտներից փրկելու համար դրանց շուրջը տնկվել է 2,5մլն ալոեի թուփ, որոնք նաև որոշ գյուղացիների համար եկամտի աղբյուր են դարձել: Ալոեից պատրաստում են հյութ, գել, թթու և վաճառում շուկայում:
Գյուղապետարանը գյուղում արգելել է ալկոհոլի օգտագործումը, ծառեր կտրելը: Բնակիչներն ասում են, որ վերջին 7-8 տարվա ընթացքում ոստիկանության կողմից այստեղ ոչ մի գործ չի հարուցվել:
Շյամ Պալիվալը հույս ունի, որ իրենց գյուղի օրինակին այլ գյուղեր էլ կհետևեն, իսկ ամենակարևորը` կառավարությունն էլ կհետաքրքրվի այս կարևոր նախաձեռնությամբ:
Չէր խանգարի, որ Հայաստանում էլ ընդօրինակեին այս նախաձեռնությունը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
