ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան առաջարկում է ԻՊ դեմ ցամաքային զորք կիրառել

Թուրքիայի՝ Եվամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը հայտարարել է «Իսլամական պետություն»  խմբավորման դեմ պայքարում  ցամաքային ուժեր ներգրավվելու անհրաժեշտության մասին:

«Մենք չենք կարող ազատվել այդ խմբավորումից՝ նրա միայն որոշ կետերին հարվածներ հասցնելով: Մեզ տեղում զորքեր են անհրաժեշտ»,- ասել է թուրք նախարարը՝ ելույթ ունենալով Բրյուսելում ԱՄՆ-ի Մարշալի գերմանական հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսին: 

Վոլքան Բոզքիրի խոսքով՝ ռազմական գործողությունները չեն կարող երկարատեւ լուծում առաջարկել ծայրահեղականության դեմ պայքարում: Նա նշել է, որ «Իսլամական պետությունն» այսօր ունի 15-30-հազարանոց զորք: 

«Մենք պետք է գտնենք աշխարհում ահաբեկչություն ծնող աղբյուրը: Ես կարծում եմ, որ այդ աղբյուրը մեծամասամբ գտնվում է Եվրոպայում, որտեղ շատ մարդիկ զգում ենք, որ իրենք «ուրիշ» են: Եթե Եվրոպան դառնա ավելի ներառական, այդ մարդիկ ապագայի հույս կունենան»,- ասել է Վոլքան Բոզքիրը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: