Սասունյան. Տասը պատճառ, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահի ինքնաթիռն ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանում
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հրապարակել է հոդված այն մասին, թե ինչու ԱՄՆ Բարաք Օբաման ապրիլի 24-ին պիտի ժամանի Երևան: Ներկայացնում ենք հոդվածը Ռուզաննա Ավագյանի թարգմանությամբ.
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար:
Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով:
Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1.5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնութագրեց որպես «մի ողջ ազգի սպանություն»: Հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը «Սի Բի Էս»-ին հայտնեց, որ նա ցեղասպանություն եզրույթը հորինել է՝ Առաջին աշխարհամարտում հայերի և Երկրորդ աշխարհամարտում հրեաների դեմ իրագործված զանգվածային ոճրագործությունների հիման վրա:
Ահա այն տասը պատճառները, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը Ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում.
1. Նախագահ Օբաման հարգանքի տուրք կմատուցի Ամերիկայի հարյուր հազարավոր գթասիրտ քաղաքացիներին՝ Ցեղասպանությունից հետո թշվառ հայերին օգնելու նպատակով 117 միլիոն դոլար (այսօր ավելի քան 2 մլրդ դոլարին համարժեք գումար) հանգանակելու համար: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Վուդրու Վիլսոնի աջակցությամբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցը օգնեց փրկել և խնամել ավելի քան 132 հազար հայ որբերի: Այս հսկայական բարեգործական նախաձեռնությունը առաջին միջազգային մարդասիրական օգնությունն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ:
2. Այս առիթով այցելելով Հայաստան, նախագահ Օբաման կվերահաստատի վաղուց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Ցեղասպանությունը որպես հաստատված պատմական փաստ ճանաչել են.
- ԱՄՆ կառավարությունը Միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթում, 1951 թ.-ին,
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թթ. բանաձևերում,
- Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թ. ապրիլի 22-ին,
- ԱՄՆ 50 նահանգներից 43-ը,
- Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, Հոլանդիան, Վատիկանը, Շվեյցարիան, Շվեդիան, Արգենտինան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը և Վենեսուելան,
- Մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:
3. Հարյուրամյա տարելիցը կարող է նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը լինել՝ վերականգնելու ամերիկահայ համայնքի վստահությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր լուրջ խոստումները որպես սենատոր և նախագահի թեկնածու:
4. Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
5. ԱՄՆ նախագահը օգտվելով այս այցից կարող է կոչ անել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը՝ հայացք նետելով փակ սահմանից մի քիչ այն կողմ գտնվող բիբլիական Արարատ լեռանը:
6. Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ակտիվացմանը՝ նախագահ Օբաման կարող է շեշտել այս բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի լուրջ աջակցությունը:
7. Նախագահ Օբամայի այցը կօգնի հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, հատկապես Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությունից հետո, և հաշվի առնելով Ապրիլի 24-ին Պուտինի նախատեսվող այցը Երևան: Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ է Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ և ներգրավված է միջազգային խաղաղապահ ուժերում Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում և Լիբանանում: Վերջերս, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ընդգծում է, թե Երևանը որքան է կարևորում Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները:
8. Քանի որ նախագահ Օբաման ուկրաինական ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրվա տոնակատարություններին, ապա Երևանում նա հնարավորություն կունենա հանդիպելու նախագահ Պուտինին՝ ավելի հանգիստ պայմաններում:
9. Նախագահ Օբամայի այցը Հայաստան բարի կամքի կարևոր դրսևորում կլինի ամերիկահայ համայնքի նկատմամբ: Անցյալ շաբաթ 16 խոշոր ամերիկահայ կազմակերպություններ միասնական նամակով դիմեցին ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով նրան մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին Հայաստանում:
10. Նախագահ Օբաման կկատարի ԱՄՆ նախագահական առաջին պատմական այցը Հայաստան, որին նախորդել են մի շարք բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքեր III-ը, 1992 թ., պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը 2001 թ. և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 և 2012 թվականներին, երբ վերջինս ծաղկեպսակ դրեց Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես դա անում են Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները ամեն տարի Ապրիլի 24-ին՝ սկսած Հայաստանի 1991 թվականի անկախացումից»:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
