ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը 1915թ. տեղի ունեցած դեպքերը պաշտոնապես որպես Հայոց ցեղասպանություն է ճանաչել, հայտնում է burlingtonfreepress.com-ը։ Վերմոնտի խորհրդարանականները փակ քվեարկությամբ ընդունել են բանաձևեր, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանությունն ու ոգեկոչում Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Աղբյուրը հավելում է, որ բանաձևերը ներկայացվել են Վերմոնտի 2 բնակիչ Քրիս Բոհջալյանի ու Ջեսիկա Օսկիի նախաձեռնությամբ, որոնց նախնիները Ցեղասպանությունը վերապրածներն են:

Հետաքրքրական է, որ բանաձևերի ընդունման նույն օրը Վերմոնտում մշակութային միջոցառում է կազմակերպել Ամերիկաբնակ թուրքերի ասոցիացիաների խորհուրդը: Խորհրդի ղեկավարը նշել է, որ դա սոսկ համընկնում է և որ իրենք ներքաշված չեն քաղաքական թեմաների քննարկման մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: