ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կնախագահի ԲՐԻԿՍ-ում

Ռուսաստանն ապրիլի 1-ից կնախագահի ԲՐԻԿՍ-ում, որի մեջ են մտնում Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Իր նախագահության շրջանում Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել «կառույցը փոխակերպել աշխարհի տնտեսական և քաղաքական առանցքային հարցերի շուրջ ռազմավարական և  ընթացիկ փոխգործակցության լիարժեք մեխանիզմի»: Այդ ընթացքում ամենակարևոր միջոցառումը կդառնա հուլիսի 9-10-ը Ուֆայում կայանալիք գագաթաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվել է Ռուասատանի ԱԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ, նախատեսվում է սկսել բազմակողմանի ոլորտային համագործակցություն մի շարք ուղղություններով: Նախագահության ընթացքում Ռուսաստանի գլխավոր նպատակը Զարգացման նոր բանկի և Արժույթային պահուստների զամբյուղի ղտեղծումն է: Այս ոլորտում գործունեության համար ուղենիշ կծառայի Մինչև 2020թ տնտեսական գործընկերության ռազմավարությունը, որը Ռուսաստանի կողմից ներկայացվել է 2014թ-ին Բրազիլիայում կայացած գագաթաժողովին: Ինչպես նախատեսվում է, Զարգացման նոր բանկի ղեկավարը և տնօրենների խորհուրդը կնշանակվի Ուֆայի գագաթաժողովի ժամանակ:

Բացի այդ, ռուսական նախագահության շրջանում նախատեսվում է փոխգործակցության ոլորտ ներգրավվել նաև քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը:

ԲՐԻԿՍ երկրների ընդհանուր տարածքը կազմում է երկրագնդի մոտ 26%-ը, իսկ բնակչությունը՝ մոլորակի բնակչության 42%-ը: 2013թ-ին համաշխարհային առևտրում ԲՐԻԿՍ-ի մասնաբաժինը կազմել է 16.1%, ռազմական ծախսերը՝ 10.8%, իսկ էներգիայի ավանդական տեսակների արտադրության ոլորտում՝ 40.2%:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: