ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ի չինական տարբերակին միանալու ցանկություն է հայտնել ավելի քան 50 երկիր

Առնվազն 52 երկիր դիմում է ներկայացրել հիմնադրի իրավունքով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) միանալու համար: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով չինական Sohu լրատվականին;:

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն 31 պետություն դրական պատասխան է ստացել որպես բանկի համահիմնադիրների թեկնածու: Մինչև ապրիլի 15-ը պետք է քննարկվեն ևս 20 երկրների փաստաթղթերը, որոնց թվում են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Թուրքիան, Ավստրալիան, Կորեայի Հանրապետությունը, Նիդեռլանդները, Բրազիլիան, Վրաստանը, Դանիան, Եգիպտոսը, Ղրղզստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան և Իսրայելը:

Այս նոր միջազգային ֆինանսական ինստիտուտին միանալու դիմում է ներկայացրել նաև Թայվանը «Չինական Թայբեյ» քաղաքական չեզոք անվամբ, որով նրան հաջողվել է անդամակցել մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդին։

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայվանի դիմումը կքննարկվի «մեկ երկիր- երկու համակարգ» սկզբունքի համատեքստում:

Նշենք, որ Պեկինն այս կղզու նկատմամբ վերահսկողությունը կորցրել է դեռևս 1949թ․ սակայն այն շարունակվում է միջազգային հանրության կողմից դիտարկվել որպես Չինաստանի անքակտելի  մաս։ Այդ իսկ պատճառով այս չճանաչված պետությունը չի հանդիսանում ՄԱԿ-ի անդամ և չի կարողանում լիարժեք մասնակցել Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքներին։ Սակայն, հարկ է նշել, որ, չունենալով դիվանագիտական հարաբերություններ աշխարհ զարգացած և ոչ մի երկրի հետ, Թայվանը, ըստ Արժույթի համաշխարհային բանկի տվյալների, 2012թ․ ավելի քան 904 մլրդ դոլարով եզրափակում էր աշխարհի ամենաբարձր համախառն արդյունք ունեցող երկրների քսանյակը։

Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված AIIB-ն հիմնադրվել է  2014 թվականին: Դրա նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը: Բանկի շտաբ-գրասենյակը, որը պետք է ձևավորվի 2015 թվականի վերջին, կգտնվի Պեկինում: Բանկի կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլրդ դոլար, իսկ սկզբնական բաժնետիրական կապիտալը՝ 50 մլրդ դոլար։

Նշենք նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդն ընդգծել է, որ  իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է համագործակցել չինական բանկի հետ։ Սակայն փորձագետները կարծում են, որ AIIB-ն հավակնում է մրցակցել Միջազգային արժույթի հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ն և Ճապոնիան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: