ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանն ընտրության առջև է կանգնել. ապրիլի 24-ին գնալ Երևան, թե Անկարա

Լիբանանում վիճաբանություն է ծագել Հայոց ցեղասպանության 100-ամյակի, մասնավորապես, այս հարցում Լիբանանի իշխանությունների դիրքորոշման շուրջ: Al-Monitor-ը, հղում անելով իր կառավարական աղբյուրներին, գրում է, որ Լիբանանի պետական հաստատություններում տարբեր դիրքորոշումներ են իշխում: Խորհրդարանի քրիստոնյաները պաշտպանում են հայերի տեսակետը, մինչդեռ մուսուլմանները, հատկապես սուննիները, քաղաքական և տնտեսական պատճառներով բարեկամական կապեր ունեն Անկարայի հետ:

Ինչպես գիտենք, Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Երևանում միջոցառումներ են կազմակերպվել, որոնց հրավիրվել են մասնակցելու բազմաթիվ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայտնի է նաև, որ այս տարի առաջին անգամ Թուրքիան որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը՝ կրկին միջազգային առաջնորդներին հրավիրելով Թուրքիա: Եվ այս համատեքստում Լիբանանը երկու հրավեր է ստացել Երևանից և Անկարայից: Հենց այս հանգամանքն է հայ-թուրքական վիճաբանություն է հրահրել Լիբանանի ներսում:

Լիբանանի քրիստոնյաներն ավելի շատ հակված են հրաժարվել Անկարայի միջոցառումներին մասնակցելուց՝ ի նշան համերաշխության Լիբանանի խորհրդարանում և կառավարությունում ներկայացված լիբանանահայերի, ինչպես նաև նրանք ցանկանում են դատապարտել օսմանյան օկուպացիայի ներքո Թուրքիայի դերակատարումը Լիբանանում: Իսկ սուննիներն, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Անկարայում ծրագրվող միջոցառումներին՝ պահպանելով բարեկամական կապերն Անկարայի հետ և խթանելով քաղաքական և տնտեսական համագործակցությունը:

Այսպիսով, կառավարական աղբյուրների համաձայն, երկու միջոցառումներին էլ Լիբանանը պաշտոնապես կմասնակցի: Լիբանանի սուննի վարչապետ Թամմամ Սալամը կամ նրա ներկայացուցիչը կմասնակցի Անկարայի միջոցառմանը, իսկ քրիստոնյա արտգործնախարար Ջեբրան Բասիլը կմասնակցի Երևանում անցկացվելիք միջոցառմանը:

Al-Monitor-ը նաև գրում է, որ լիբանանահայության քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև քրիստոնյա այլ ուժեր ապրիլի 24-ից մայիսի 26-ը ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումներ են ծրագրում անցկացնել Բեյրութում՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը:

Նշենք, որ 2000 թվականին Լիբանանի խորհրդարանը ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լիբանանում 150.000 լիբանանահայեր են ապրում, ովքեր ակտիվ տնտեսական դերակատարում ունեն երկրում, ինչպես նաև ներկայացված են կառավարությունում և խորհրդարանում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: