ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում է «Հաղթանակի էստաֆետը»

Ռուս սահմանապահները հինգշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԱԾ Սահմանային զորքերի ներկայացուցիչներին են փոխանցել «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշը։

«Մենք` վետերաններս, ուրախությամբ ընդունեցինք էստաֆետը և կշարժվենք Հայաստանի սահմանով անցնող ողջ երթուղով։ Վստահ ենք, որ այս միջոցառումը կնպաստի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը, կբարձրացնի մեր սահմանապահների մարտական ոգին», – էստաֆետի փոխանցման ընթացքում նշել է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Գրիգորի Յավրումովը։

Նրա խոսքով` վետերանները, սահմանապահների նման, անում են հնարավորը, որպեսզի Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված լինեն։

Սահմանապահ վետերան, գնդապետ Յուրի Վորոնովն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հպարտանում է իր սահմանապահ զորքերով, քանի որ դրանք ստեղծվել են ԽՍՀՄ նախկին զորքերի հիման վրա` հաշվի առնելով լավագույն ավանդույթները, որոնցով հպարտանում են ԱՊՀ բոլոր երկրները։

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը առանձնահատուկ է, և սահմանապահի մասնագիտությունը դառնում է ժառանգական։ Մենք ունենք բազմաթիվ սպաներ, Հայրենական պատերազմի վետերաններ, որոնց երեխաները շարունակել են ծառայել սահմանապահ զորքերում», – ասել է Վորոնովը։

Ապրիլի 2–ից 4–ն էստաֆետը կանցկացվի Հայաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի հատվածով։

Ապրիլի 4–ին Գյումրիում Հայաստանի սահմանապահներն էստաֆետի խորհրդանիշը կփոխանցեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին։ Ապրիլի 4–7–ն էստաֆետային խումբը կանցնի հայ–թուրքական և հայ–իրանական պետական սահմանի հատվածի երկայնքով։

Ապրիլի 7–ին Հաղթանակի էստաֆետի խորհրդանիշը կլքի Հայաստանը և կփոխանցվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Կարելիայի Հանրապետության աշխատակիցներին։

Էստաֆետի ընթացքում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ`Հայաստանի մարզերի ղեկավարության մասնակցությամբ, հանդիպումներ պատերազմի և սահմանապահ զորքերի վետերանների հետ։

Համագործակցության սահմանների երկայնքով Հաղթանակի էստաֆետի անցկացման որոշումն ընդունվել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում 2012 թվականի դեկտեմբերին։ Հիմնական նպատակը միաբանության ամրապնդումն է և Անկախ պետությունների համագործակցության ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության ամրապնդումը ։

Էստաֆետի մեկնարկը կայացել է փետրվարի 2–ին և անցնում է միաժամանակ երկու երթուղիներով։ Առաջինը մեկնարկել է բելառուսական Բրեստից, և Բելառուսի սահմանային հատվածների երկայնքով անցնելուց հետո կտեղաշարժվի Ռուսաստանի և Հայաստանի արևմտյան սահմաններով։ Ծրագրվում է, որ այդ փուլը կանցնի Ղրիմի տարածքով դեպի Կերչ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և Հայրենական մեծ պատերազմի առավել թեժ մարտերի վայրերով։

Երկրորդ երթուղու մասնակիցները սկսում են երթուղին Մուրմանսկից և անցնում  Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերի սահմանային հատվածների երկայնքով, Ռուսաստանի բևեռային ափով, Չուկոտկայով, Կամչատկայի շրջանով, Սախալինով, Պրիմորիեի երկրամասով, Խաբարովսկի երկրամասով և Հրեական ինքնավար  մարզով, Ամուրի մարզով, Զաբայկալիե երկրամասով, Տիվայով, Ալթայով և Ալթայի երկրամասով։ Այնուհետև նրանք կանցնեն Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի տարածքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: