ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տանկի դեմ առանց հակատանկային միջոցի. հետաքրքիր պատմություններ Արցախյան ազատամարտից

Razminfo

Հետաքրքիր միջադեպեր Արցախյան ազատամարտի տարիներից. «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմում է  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարտանովը:

Մեր հերոսություն կոչվածից մի դեպք պատմեմ, չգիտեմ՝ ինչքանով է ծիծաղելի, բայց մենք մի լավ ծիծաղեցինք: Մի անգամ թուրքերը նորից գրոհեցին, նրանց թիվը կրկին երեք-չորս անգամ ավելի շատ էր: Դրա հետ մեկտեղ՝ նրանք ունեին երեք տանկ, իսկ մենք անգամ հակատանկային որևէ միջոց չունեինք: Մեր ձեռքին միայն ավտոմատներ և կարաբիններ էին:

Փաստորեն, եթե այդ տանկերից գոնե մեկը հասներ մեր դիրքերին, մեր վերջը կգար, իսկ մեր թիկունքում գտնվող հայկական գյուղը կհայտնվեր լրիվ անպաշտպան վիճակում (չնայած մենք էլ էինք անպաշտպան քառասունհինգ տոննա կշռող այդ տանկի դեմ):

Այդ ժամանակ մենք սառած կանգնած էինք, երբ մեր տղաներից մեկը` Հովսեփը, ով Մոնթեի հետ մի քանի ամիս մեր ջոկատում էր կռվում, ասաց. «Էս կանսերվի բանկային ո՞վ ա կանչել, սկի ատկռիվալկա էլ չունենք»:

Բոլորս սկսեցինք ծիծաղել և ծիծաղից սթափվեցինք: Ես հրամայեցի մոտեցող տանկի վրա բացարձակ չկրակել, այլ կրակել կողքով քայլող զինվորների վրա: Տղաները սկսեցին կրակել, հարց է՝ փամփուշտը կպավ մեկ-երկուսին, թե ոչ, բայց թուրքական հետևակը նահանջեց, փախավ, իսկ տանկը առանց հետևակի չհամարձակվեց մեզ մոտենալ:

 

 

 

Հարցազրույցն անց է կացվել 2015թ մայիսին

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: